«Դե′, սպասիր» մուլտֆիլմի նոր սերիաներում կլինեն նոր հերոսներ: Մուլտֆիլմի նոր սերիաների ցուցադրությունը կսկսվի 2020թ.:
Այդ մասին հաղորդում է RT՝ հղում անելով «Союзмультфильм» կինոստուդիայի ղեկավար Յուլիանա Սլաշչևային։
Նա նշել է, որ նոր հերոսները մուլտֆիլմում երկրորդական դերեր կունենան: Իսկ բոլոր իրադարձությունները տեղի են ունենալու գլխավոր հերոսների՝ գայլի և նապաստակի շուրջ։
Ավելի վաղ Սլաշչևան հայտնել էր, որ կինոստուդիան պլանավորում է «Դե′, սպասիր» մուլտֆիլմի նոր սերիաներ թողարկել, որի հերոսների 50-ամյակը լրանում է այս տարի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







