Դոնի Ռոստովում կբացվի խորհրդային հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանի թանգարանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը։
Թանգարանի կառուցման համար քաղաքի կենտրոնում հատկացվել է 498 քմ մակերեսով հողատարածք, որը գտնվում է Սերաֆիմովիչ փողոց 70 հասցեում:
Նշենք, որ Գևորգ Վարդանյանը ծնվել է Դոնի Ռոստովում։ Խորհրդային Միության հերոսը ԽՍՀՄ ամենահայտնի հետախույզներից է։ 1943 թվականին նրա ղեկավարած խումբը կանխել է նացիստական հետախուզության մահափորձը Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի դեմ։
.
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







