Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:48

Հայաստանը՝ Սուրաջկունդի 34-րդ միջազգային փառատոնին

Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է Հնդկաստանում 2020 թ. փետրվարի 1-16-ը անցկացվող Սուրաջկունդի 34-րդ միջազգային արհեստների փառատոնին: Այս մասին հայտնում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայկական պատվիրակությունը ներկայացնում են ժողովրդական արհեստագործներ և ժողովրդական կատարողական արվեստի կրող խմբեր:
Ինչպես հայտնում է աղբուրը, Հայաստանի տաղավարում ցուցադրված են հայ վարպետների (Արմենուհի Խաչատրյան, Արմինե Պողոսյան, Մարալ Շեուհմելիան) ասեղնագործություններ, գոբելեններ և ժանյակներ: Փառատոնի ընթացքում նախատեսվում են նաև «Կայթ» նվագախմբի ելույթները:

Նշենք, որ «Կայթ» նվագախումբը հիմնադրվել է 2016 թվականին Երևանում Կորյուն Դավթյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ազգային նվագարաններով կատարելու հայկական ժողովրդական ավանդական երաժշտություն։ Կազմում ընդգրկված են երիտասարդ երաժիշտներ, որոնցից յուրաքանչյուրը տիրապետում է որևէ երաժշտական գործիքի, այդ թվում` բլուլ, շվի, պարկապզուկ, զուռնա, դուդուկ, դհոլ, դափ, քանոն և ուդ։ Խմբում ընդգրկված են նաև երգիչ և երգչուհի:
«Կայթ» նվագախմբի երկացանկի մեծ մասը ներկայացնում է բանավոր ավանդույթով պահպանված և 19-20-րդ դարերում Կոմիտասի, Միհրան Թումաճանի, Արամ Քոչարյանի ջանքերով գրառված նմուշներ։ Լինելով հայ ժողովրդական մի շարք երգերի և մեղեդիների առաջին բեմական կատարողը, «Կայթը» փորձում է պահպանել ավանդույթը՝ ժամանակակից մտածողության պայմաններում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+