Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:31

Հայկական կինոյի օրը. «Հայֆիլմի» լավագույն յոթնյակը՝ ըստ armeniatoday-ի

Հայաստանում այսօր նշվում է հայկական կինոյի օրը: «Armenia Today-ը առանձնացրել է «Հայֆիլմի» լավագույն յոթնյակը՝ խմբագրակազմի նախասիրությամբ: Եվ այսպես.

1. «Առաջին սիրո երգը». ռեժիսորներ՝ Յուրի Երզինկյան և Լաերտ Վաղարշյան: Ֆիլմն էկրան է բարձրացել 1958 թվականին:

Երիտասարդ երգիչ Արսեն Վարունցը (Խորեն Աբրահամյան), որ երիտասարդ հասակում էր փառքը ճաշակել, չի կարողանում գլուխ հանել փառքի «քաղցր» բեռից: Ընտանիքը բաժանվում է, ձայնը՝ նստում: Երիտասարդ ճարտարապետն օգնում է նրան վերագտնել հավատն իր տաղանդի նկատմամբ և վերադարձնել կնոջ սերը:

Ֆիլմը հանդիսատեսի կողմից սիրվեց  դերասանական փայլուն խաղի և գեղեցիկ երգերի շնորհիվ: Հետպատերազմական առաջին սովետական ​​կինոնկարն էր, որ ջազ էր ներկայացնում: Ֆիլմի գլխավոր երգը, որի հեղինակը Առնո Բաբաջանյանն է, կատարել է Սերգեյ Դավթյանը: 

2. «Ինչու է աղմկում գետը». 1958-ի կինո-դրաման պատմում է սահմանամերձ գյուղի բնակիչների և նրանցից մեկի՝ Աթանես Ղամբարյանի ծանր վիճակի մասին, որը փախել էր գերմանական գերությունից և հայտնվել Թուրքիայում:

3. «Եռանկյունի». 1967: Տասներեք տարեկան Հովիկն իր ամբողջ ժամանակն անցկացնում է հինգ դարբինների հետ: Նա պատմում նրանց մասին` սիրով ու ոգևորությամբ:

Մկոն ամուսնանում է ռուս աղջկա հետ: Ընկերներն անմիջապես չեն  ընդունում Լյուբային: Հետո սկսվում է պատերազմը: Գասպարն օդանավ է նստում, բարձրանում է երկինք  ու այլևս չի վերադառնում:  Մկոն ու Լյուբան գնում են ռազմաճակատ և նույնպես չեն վերադառնում: Հովիկը մեծանում է, հրաժեշտ տալիս քաղաքին և գնում սովորելու …

Ֆիլմում նկարահանվել են հայ մեծանուն դերասաններ Արմեն Ջիգարխանյանը, Սոս Սարգսյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը և այլք:

4. «Հարսնացուն հյուսիսից». երաժշտական ​​կատակերգություն 1975: Ինչպես ռուսական գյուղերում, այնպես էլ հայկականում անհիշելի ժամանակներից ընդունված է՝ հարսը պետք է  թողնի հայրական օջախն ու գնա փեսայի տանն ապրելու: Բայց ո՞ր մայրը կցանկանար, որ իր միակ դուստրը մեկներ հեռավոր երկիր … 

5. «Տղամարդիկ» ֆիլմը ռեժիսոր՝ Էդմոնդ Քեոսայան, նկարահանվել է 1972 թ.-ին: Տաքսու վարորդներ `Վազգենը, Սաքոն, Սուրենը և Արամը ապրում են Երևանում: Ու մի օր քառյակի ամենահամեստ ու ամաչկոտ Արամը անպատասխան սիրահարվում է Կարինե անունով մի աղջկա: Երեք ընկերները փորձում են ամեն կերպ օգնել Արամին՝ սիրած կնոջը նվաճելու գործում…

6. «Մենք ենք՝ մեր սարերը». հայ անվանի գրող Հրանտ Մաթևոսյանի համանուն վիպակի էկրանավորումն է ՝  նկարահանված «Հայֆիլմ» կինոստուդիայում 1969 թվականին: Ֆիլմում նկարահանվել են հանրահայտ դերասաններ` Սոս Սարգսյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Ազատ Շերենցը, Գալյա Նովենցը և ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը:

7. «Մեր մանկության տանգոն» Ալբերտ Մկրտչյանի ֆիլմն է, որը մասամբ հիմնված է ռեժիսորի և նրա եղբոր ՝ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի մանկության հուշերի վրա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+