«Россия1» հեռուստաալիքի «Ну-ка, все вместе!» շոուի ժամանակ ժյուրիի բոլոր 100 անդամները 16-ամյա Գարիկ Զաբելյանի ելույթի ժամանակ ոտքի են կանգնել, իսկ ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարևը իր Facebook-յան էջում տեղադրել է ելույթի տեսանյութը՝ գրելով.
«Հենց առաջին եթերի ժամանակ 16-ամյա Գարիկ Զաբելյանն իր հիասքանչ ձայնով և Ուիթնի Հյուսթոնի ստեղծագործության անհավանական կատարմամբ ոտքի կանգնեցրեց երաժշտական բոլոր 100 փորձագետներին»։
Երգիչն, առհասարակ, այս եթերաշրջանը անհավանական հզոր է որակել՝ ասելով, որ շատ տաղանդավոր մասնակիցներ կան, և ինքը որոշել է ամեն հաղորդումից հետո իր էջում տեղադրել ամենավառ մասնակիցների ելույթները: Գարիկ Զաբելյանն առաջին ֆինալիստն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







