Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 04:02

Կարեն Հակոբյանի նվագախումբը Նյու Յորքում համերգով բացել է 10-րդ համերգաշրջանը

Կարեն Հակոբյանի նվագախումբը Նյու Յորքում համերգով բացել է 10-րդ համերգաշրջանը

Հայազգի դիրիժոր Կարեն Հակոբյանի ղեկավարած Pegasus: The Orchestra-ն Նյու Յորքում From Within: Strings & Voices համերգով բացել է իր 10-րդ համերգաշրջանը։ Համերգն անցկացվել էր սեպտեմբերի 26-ին՝ DiMenna Center for Classical Music-ում, տեղեկանում ենք նվագախմբի պաշտոնական կայքից։

Ծրագրում ընդգրկվել էին Բախի, Հայդնի, Ազարաշվիլիի և Բրիտենի ստեղծագործությունները։ Մենակատարներն էին կոնցերտմայստեր Ռուջերո Ալիֆրանչինին, առաջին հոբոյահար Նոա Քեյը և առաջին թավջութակահար Արի Էվանը։

Համերգի առաջին հատվածում Հակոբյանը ղեկավարել է նվագախումբը՝ նվագելով կլավեսին, իսկ ընդմիջումից հետո հանդես է եկել որպես դիրիժոր։ Համերգն անցկացվել է DiMenna Center for Classical Music-ի Mary Flagler Cary Hall համերգասրահում։

Pegasus: The Orchestra-ն Կարեն Հակոբյանը հիմնադրել է 2017 թվականին։ Նյու Յորքում գործող նվագախումբը դասական երկացանկը համադրում է ժամանակակից երաժշտական ծրագրերի հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+