Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 13:37

ԲՀԿ-ն կդիմի ՍԴ, եթե 2 տեղամասերի քվեների չեղարկման որոշումը չբեկանվի

ԲՀԿ-ն կդիմի ՍԴ, եթե 2 տեղամասերի քվեների չեղարկման որոշումը չբեկանվի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) կդիմի Սահմանադրական դատարան, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից երկու ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը չչեղարկվի։ Այս մասին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են կուսակցության ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Էլինար Վարդանյանը և փաստաբան Արամ Օրբելյանը։

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ՝ ընդդիմության բողոքների հիման վրա իրականացված քվեների վերահաշվարկի արդյունքում կուսակցությանը հաջողվել էր վերականգնել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայների քանակը։ Սակայն դրանից հետո ԿԸՀ-ն ուշ գիշերով անվավեր է ճանաչել հենց այն տեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ-ն առավելագույն աջակցությունն էր ստացել։ Տոնոյանը նշել է, որ Վաահագն Հովակիմյանի գլխավորած հանձնաժողովի այս քայլը գործադիր իշխանության քաղաքական պատվերի արդյունքն է, ինչը հարվածում է ընտրությունների օրինականությանը։

Պատգամավորության թեկնածու Էլինար Վարդանյանն իր հերթին մատնանշել է իրավական խախտումներն ու շտապողականությունը՝ ընդգծելով, որ ԿԸՀ-ն որոշումը կայացրել է առանց գնահատելու դրա ազդեցությունը ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա և մինչև հանրապետության տարածքում վերահաշվարկի պաշտոնական գործընթացի ավարտը։

Փաստաբան Արամ Օրբելյանը հայտնել է, որ իրավաբանական թիմն արդեն սկսել է վիճարկել թիվ 10 և 35 ընտրատարածքային հանձնաժողովների որոշումները։ Քաղաքական ուժը պահանջելու է կամ այդ որոշումների բեկանում, կամ վերաքվեարկություն այդ տեղամասերում, կամ էլ ընդհանուր վերաքվեարկություն ողջ երկրի տարածքում։ Նա հավելել է, որ զուգահեռաբար ուսումնասիրվում է մյուս տեղամասերում ԿԸՀ-ի կողմից համանման մոտեցում ցուցաբերելու հարցը, օրինակ՝ զինվորականների քվեարկության հետ կապված ահազանգերի մասով։

«Ակնհայտ է, որ ընտրությունները կեղծվել են»,- հայտարարել է Օրբելյանը՝ ընդգծելով, որ խոսքը ոչ միայն քվեարկության, այլև «տվյալների հաշվարկի ծայրահեղ փնթի կազմակերպման», ինչպես նաև ընտրություններից առաջ իրավապահների կողմից շտաբների աշխատակիցներին անընդհատ քննչական մարմիններ կանչելու և նրանց գործունեությունը խոչընդոտելու մասին է։

Փաստաբանի խոսքով՝ անկախ այս ամենից, կախված ԿԸՀ-ի եզրափակիչ որոշումից, իրենք աշխատում են Սահմանադրական դատարան դիմելու ուղղությամբ։ Նա պարզաբանել է, որ ՍԴ դիմելն ունի երկու նպատակ՝ հասնել արդյունքների անվավեր ճանաչմանը և ֆիքսել առկա լրջագույն խնդիրները՝ հետագայում նման պրակտիկայից խուսափելու համար

Կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ ընդդիմության բողոքների հիման վրա իրականացված քվեների վերահաշվարկի ընթացքում քաղաքական ուժին հաջողվել էր վերականգնել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայների քանակը։

Տոնոյանի խոսքով՝ դրանից հետո ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել քվեարկության արդյունքները հենց այն տեղամասերում, որտեղ կուսակցությունը ստացել էր ամենամեծ աջակցությունը։ Նա նշել է, որ Վահագն Հովակիմյանի գլխավորած հանձնաժողովի գործողությունները համարում է գործադիր իշխանության կողմից տրված քաղաքական պատվերի կատարում։

«Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի և էական միջամտություն ընտրական գործընթացին․․․հարված՝ ընտրությունների արդարությանը, թափանցիկությանն ու լեգիտիմությանը»,- հայտարարել է Տոնոյանը։

Կուսակցությունից պատգամավորության թեկնածու Էլինար Վարդանյանն իր հերթին հայտնել է արձանագրված իրավական խախտումների և այդ որոշման կայացման շտապողականության մասին։

Նա ընդգծել է, որ Ընտրական օրենսգիրքը հանձնաժողովից պահանջում է գնահատել, թե արդյունքների չեղարկումն ինչպիսի ազդեցություն է ունենում ընտրությունների ընդհանուր պատկերի վրա, սակայն դա չի արվել։

«Հանձնաժողովը, դեռևս չունենալով վերջնական պատկերը, անվավեր է ճանաչում ընտրությունների արդյունքները երկու ընտրական տեղամասում՝ միևնույն ժամանակ չտալով գնահատական արդյունքների վրա ազդեցության հետ կապված»,- ասել է Վարդանյանը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+