Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:09
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

«Անհեթեթություն է ասել վարչապետը», «Հմուտներ կան, աշխատանք չկա», «Համաձայն եմ»․ հարցում

«Անհեթեթություն է ասել վարչապետը», «Հմուտներ կան, աշխատանք չկա», «Համաձայն եմ»․ հարցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ աղքատության պատճառն աղքատ չլինելու հմտությունների բացակայությունն է: Այս մասին Փաշինյանը հայտարարել էր Ազգային ժողովում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում:

«Ժամանակն է, ի վերջո, որ մենք արձանագրենք և առերեսվենք աղքատության պատճառների հետ: Պատճառն այն չէ, որ աշխատատեղ չկա, աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով կա միայն աղքատություն: 2018 թվականից էլ որդեգրել ենք ռազմավարություն, որ աղքատությունը հաղթահարելու ձևն աշխատանքն է, պետք է առերեսվենք, որ կան մարդիկ, որոնք աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ»,- ասել էր վարչապետը:

Փաշինյանը, միաժամանակ, նշել էր, որ ծայրահեղ աղքատության մակարդակն այսօր Հայաստանում 0,6% է, և նրա գնահատմամբ՝ ՀՀ կառավարությունը «շատ մոտ է ծայրահեղ աղքատությունը վերացնելու նախընտրական խոստումի իրականացմանը»:

Armenia Today-ը հարցում է իրականացրել Երևանում՝ անցորդներից հետաքրքրվելով՝ համաձա՞յն են Փաշինյանի հայտարարության հետ, և ըստ նրանց՝ ո՞րն է աղքատության իրական պատճառը։

Հարցվածների մեծ մասը պատասխանել է, որ չի կիսում վարչապետի տեսակետը, և աղքատությունն այլ պատճառներ ունի Հայաստանում։

«Այդքան էլ համաձայն չեմ։ Աշխատողի համար աշխատատեղեր կան, բայց աղքատության պատճառն օրեցօր թանկացումներն են, գումարը քիչ է»,- նշել է քաղաքացիներից մեկը։

Հարցման մեկ այլ մասնակից էլ վրդովվել է՝ լսելով վարչապետի անունը. «Մի խոսեք իր մասին, ինձ վիրավիրում եք»։

«Զարմանալի է։ Բոլորն էլ համապատասխան աշխատանքի դեպքում ունեն հմտություն, բայց ցածր վարձատրության դեպքում ի՞նչ հմտության մասին է խոսքը։ Ինքն այդքան հմո՞ւտ է։ Ես իրեն հարգում եմ, բայց մեկ-մեկ անհեթեթություն է ասում»,- ասել է նա:

Որոշ քաղաքացիներ պատասխանել են, որ Հայաստանում կան հմուտ մասնագետներ, սակայն բավարար չափով չեն վարձատրվում, իսկ աղքատության պատճառը կառավարության քայլերն են։

«Իրենք են ստեղծել այն, որ մարդիկ հմտություն չունենան, իսկ աղքատության պատճառն իրենց ոչ ճիշտ ղեկավարումն է»,- նշել է անցորդներից մեկը։

Հարցման մասնակից մի կին ընդգծել է, որ աղքատությունն ամբողջ աշխարհում է, մեկ էլ այլ քաղաքացի՝ պատասխանել, որ «ինչ-որ չափով համաձայն է Փաշինյանի հետ, բայց աշխատատեղեր չկան»։

Որոշ մասնակիցներ պատասխանել են, որ Հայաստանում աշխատանք շատ կա, խանութների վրա փակցված են մի շարք հայտարարություններ, որ աշխատակիցներ են փնտրում, բայց աշխատողներ չկան։ «Մարդկանց 30 տարի այնքան են դեգրադացրել, որ հիմա ամեն ինչի պակաս էլ կա»,- եզրափակել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+