Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:59

«Մարդկանց են վարկաբեկում», «Ապացույց է պետք»․ հարցում՝ գաղտնալսումների մասին

«Մարդկանց են վարկաբեկում», «Ապացույց է պետք»․ հարցում՝ գաղտնալսումների մասին

Վերջին 5 ամսվա ընթացքում համացանցում պարբերաբար հայտնվում են գաղտնալսված ձայնագրություններ և տեսանկարահանումներ՝ հիմնականում եկեղեցականների և ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ, որոնց հիման վրա իրավապահները քրեական վարույթներ են հարուցում:

Նմանատիպ գաղտնալսումների արդյունքում ձերբակալվել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Գաղտնալսվել են նաև Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը, ինչը ևս դարձել է քրեական վարույթի հիմք։

Գաղտնալսումների արդյունքում ձարբակալվել, ապա նաև կալանավորվել էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Իրավապաշտպաններ Լուսինե Մարտիրոսյանի և Արմեն Ֆերոյանի խոսքով՝ իրավապահ մարմինները մինչ օրս չեն պարզել, թե ո՞վ է կազմակերպել և իրականացրել հանրային մեծ հնչեղություն ստացած ապօրինի գաղտնալսումները։ Ֆերոյանը նշել է, որ նման գործերի չբացահայտված մնալը վտանգավոր նախադեպ է, որը վնասում է պետական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահությանը, և անհրաժեշտ են հստակ իրավական մեխանիզմներ, որպեսզի ապօրինի գաղտնալսումները չդառնան քաղաքական գործիք։

Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս են վերաբերվում գաղտնալսումներին և գաղտնի արված տեսանյութերի հրապարակմանը։

Հարցված մասնակիցների մեծամասնությունը պատասխանել է, որ դեմ է գաղտնալսումներին ու գաղտնի արված տեսանյութերի հրապարակմանը: Նրանք  մտավախություն ունեն, որ մի օր էլ կարող է իրենք թիրախավորվեն։

«Սիրուն չէ, մեր հայ ազգին չի սազում։ Իշխանությունն աննորմալ է»,- ասել է քաղաքացին։

Հարցման մեկ այլ մասնակցի կարծիքով՝ նմանատիպ դրսևորումներով խախտում են բոլոր «կարմիր գծերը»:

«Մարդու անձնական կյանքն իր սահմանն է, այդտեղ մխրճվելը անհարիր է»,- նշել է քաղաքացին:

Քաղաքացիներից մի քանիսն էլ ասել են, որ նմանօրինակ դեպքերը հանրայնացնելու նպատակն «ինչ-որ իրադարձություններն ապացուցելն է»։

«Լինում են դեպքեր, որ չեն հավատում, և ապացույցներ են պետք»,- նշել է քաղաքացիներից մեկը։

Գաղտնալսումներն աջակցող քաղաքացիները հավելել են, որ դա օգնում է նրանց հասկանալ, «թե ի՞նչ է իրականում կատարվում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+