Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:56

Վիգեն Էուլջեքջյանի փաստաբանները դիմել են ՄԱԿ-ի աշխատանքային խմբին՝ նրա անհապաղ ազատ արձակման պահանջով

Վիգեն Էուլջեքջյանի փաստաբանները դիմել են ՄԱԿ-ի աշխատանքային խմբին՝ նրա անհապաղ ազատ արձակման պահանջով

Բաքվի բանտում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանի իրավական ներկայացուցիչներ Մարիա Լուսիանա Մինասյանը և Այտոր Մարտինես Խիմենեսը պաշտոնապես դիմել են անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբին (UNWGAD)՝ նրա անհապաղ ազատ արձակման պահանջով, հայտարարել է Free Armenian Hostages ֆեյսբուքյան էջը։

Պաշտպանները մատնանշել են միջազգային իրավունքի լուրջ խախտումներն ու Էուլջեքջյանի կյանքը վտանգող կալանքի ծանր պայմանները։ Փաստաբանները պնդել են, որ նրա կալանավորումը և դատապարտումը կամայական են և խախտում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։

Միջնորդագրում ներկայացված է երկու հիմնական փաստարկ՝ իրավասության խախտում. Ադրբեջանն Էուլջեքջյանին վերաբերվել է որպես քաղաքացիական անձի, սակայն նրան դատել և դատապարտել է ռազմական դատարանը՝ հակառակ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի հաստատված նախադեպի, և «Վարձկանության» մեղադրանքի սխալ կիրառում: Համաձայն Ժնևի կոնվենցիայի՝ քաղաքացիությամբ հայ Էուլջեքջյանը չի կարող իրավաբանորեն դասակարգվել որպես վարձկան, նշել են պաշտպանները։

Բացի այդ, նրա փաստաբանները խնդրել են աշխատանքային խմբի անդամ Գաննա Յուդկիվսկայի ինքնաբացարկը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ նրա մասնագիտական կապի և Ադրբեջանի հետ անձնական կապերի պատճառով առաջացող շահերի հնարավոր բախման պատճառով։ Միջնորդագրում հղում է արվում Միջազգային քրեական դատարանի հիմնադիր գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական կարծիքին և Լոս Անջելեսում գործող «Ճշմարտության և արդարադատության կենտրոնի» ներկայացրած պաշտոնական բողոքին (կենտրոնը պաշտպանում է Արցախի հակամարտությունից տուժած հայերի իրավունքները)։

Էուլջեքջյանը ձերբակալվել էր 2020թ. նոյեմբերի 10-ին Շուշիում՝ 44-օրյա պատերազմի հրադադարից մեկ օր անց։ 2021թ. հունիսի 14-ին Բաքվի ռազմական դատարանը նրան դատապարտել էր 20 տարվա ազատազրկման՝ «վարձկան գործունեության» և «ահաբեկչության» մեղադրանքներով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+