Հայաստանի մարզերի առանձին շրջաններում սեպտեմբերի 5-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը սպասվում է 29-31 աստիճան, երեկոյան՝ 25-27 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 21-26 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 21-25 նախալեռնային շրջաններում՝ 24-27 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 20-23 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 22-26 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 23-26 աստիճան, հովտային շրջաններում՝ 26-29 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-24, նախալեռնային շրջաններում՝ 23-28 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29-31, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 30-32 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 30-32 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 20-24, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 30-32 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 21-24, նախալեռնային շրջաններում՝ 24-27 աստիճան, հովտային շրջաններում՝ 31-33 աստիճան տաքություն
Արցախում սեպտեմբերի 5-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 27 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 23 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-5 մ/վրկ արագությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







