ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է զլմ-ներով տարածված լուրերին՝ ըստ որի, ինքը վարակված է կորոնավիրուսով։
Նա, մասնավորապես, կոչ է արել հարգել դիմացինի անձնական կյանքին վերաբերող տեղեկատվությունը։
«Որևէ մեկն ապահովագրված չէ,և նման տարածման դեպքում հավատացեք, որ ռիսկի խմբում մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել։ Բայց անգամ այդ պարագայում եկեք հանդուրժող լինենք։ Ցավոք, որոշ ԶԼՄ-ներ էթիկան խախտելով՝ երեկ նշել էին օգնականիս անձնական տվյալները և շեշտադրել, որ վարակակիրը ԱԺ-ում նա է եղել»,- նշել է նա։
Բաղդասարյանի խոսքով՝ քանի որ ավելի ուշ հրապարակավ իր օգնականը հաստատել է փաստը, իրեն մնում է հորդորել բոլորին դադարեցնել այս թեմայի քննարկումը։
«Մաղթում եմ առողջություն և արագ ապաքինում բոլոր հիվանդներին, նաև ևս մեկ անգամ երախտիքի խոսքեր հղում բուժաշխատողներին։ Դժվար շրջանը միասին կհաղթահարենք։Արդեն ստացել եմ իմ թեստի պատասխանը՝ բացասական է»,- եզրափակել է պատգամավորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







