Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:31

Իտալիայի Վիտերբոյի եպիսկոպոս Օրացիո Ֆրանչեսկո Պիացցան ուխտագնացության նպատակով կայցելի Հայաստան

Իտալիայի Վիտերբոյի եպիսկոպոս Օրացիո Ֆրանչեսկո Պիացցան ուխտագնացության նպատակով կայցելի Հայաստան

Իտալիայի Վիտերբոյի եպիսկոպոս Օրացիո Ֆրանչեսկո Պիացցան հուլիսի 5-ին ուխտագնացության նպատակով կայցելի Հայաստան, հաղորդում է Assadakah news-ը:

Սա Վիտերբոյի թեմի առաջին այցն է Հայաստան, որը եպիսկոպոսը համեմատել է «Արարատ լեռանը դիպչելու» հետ։ Ըստ նրա՝ սա պատմության խորհրդանիշ է, որը «միավորում է նահատակության ցավը և հավատքի փառքը»:

Նա Հայաստան կժամանի մի քանի քահանայի հետ։ Եպիսկոպոսն այս ուխտագնացությունն անվանել է «մուտք քաղաքակրթության մեջ»՝ հնարավորություն «մոտենալու հայ ծիսական ավանդույթներին և կրոնական խորությանը, պատմական և մշակութայի՝ հասկանալու համար այն ազգին, որը տարբեր ձևերով ճանաչել է նահատակությունը»։

Հրատարակությունը նշում է, որ Հայաստանում ապրող եպիսկոպոսի ընկերը նրան ասել է. «Անհնար է մեկ անգամ այցելել Հայաստան։ Տպավորությունները կպահանջեն երկրորդ այցելություն»։ Եվ հենց այս գիտակցումն էր, որ նրան դրդել է հրաժարվել զբոսաշրջային երթուղուց՝ ավելի խորը մոտեցման համար, խոստովանել է Վիտերբոյի եպիսկոպոսը։

Նա կտրականապես համաձայն չէ այն կարծիքի հետ, որ հայերը մոռացվել են Վատիկանի կողմից՝ հիշեցնելով, որ որոշ պապեր, այդ թվում՝ հանգուցյալ Ֆրանցիսկոսը, առաջինն էին, որ օգտագործեցին «ցեղասպանություն» բառը՝ նկարագրելու համար հայերի հետ կատարվածը։

«Իհարկե, այս բառի օգտագործումը հետևանքներ ունի պետությունների միջև հարաբերություններում, բայց դա չպետք է շեղի ուշադրությունը ճշմարտությունից»,- կարծում է իտալացի հոգևորականը։

Եպիսկոպոսը նշել է, որ Հայաստան ուխտագնացությունը կարող է վերադառնալ «քրիստոնեության ակունքներին, որը Հայաստանը ձեռք է բերել 4-րդ դարում»։ Պիացցան նաև ցանկանում է հասկանալ այն հավատքի խորը իմաստը, որը դիմադրել է ամեն ինչի, «քանի որ այսօր ապրում ենք մի աշխարհում, որը կորցրել է իր ինքնությունը»։

Նրա խոսքով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կերպարը դառնում է իր համար հայկական իրականությունը հասկանալու բանալին, և այս այցը նաև կդառնա փորձառություն՝ ինչպես Արարատի գագաթ բարձրանալը, հասկանալու համար, թե որն է ուխտագնացության բարձրագույն իմաստը՝ գտնել ինքդ քեզ՝ հանդիպելով մեկ ուրիշի հետ, բացահայտել քո հավատը՝ լսելով այն մարդկանց հավատքը, ովքեր այն պահել են սրբազան կրակի պես»։

Ֆրանցիսկոս պապը մահացել էր ապրիլի 21-ին՝ 88 տարեկան հասակում։ Ապրիլի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր էր հղել նրա մահվան կապակցությամբ։ Ապրիլի 26-ին պապի հուղարկավորությանը մասնակցել էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և ՀՀ նախագահը։

Կարդինալների ժողովը Հռոմի 267-րդ պապին ընտրել էր մայիսի 8-ին՝ երրորդ փորձից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+