Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:00

Տաթևի վանքում մկրտվել են շրջափակման ժամանակ և բռնի տեղահանումից հետո ծնված արցախցի երեխաներ

Տաթևի վանքում մկրտվել են շրջափակման ժամանակ և բռնի տեղահանումից հետո ծնված արցախցի երեխաներ

Տաթևի Սուրբ Պողոս-Պետրոս տաճարի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել յոթ փոքրիկ արցախցիների մկրտություն, հայտնում է «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը։ Նրանք այն ավելի քան 2000 երեխաներից են, ովքեր ծնվել են շրջափակման մեջ գտնվող Արցախում կամ դեռ չծնված՝ իրենց մայրիկների սրտի տակ անցել են գաղթի դաժան ճանապարհը։

Մկրտվող փոքրիկներից մեկն անվանակոչվել է Ռուբեն՝ ի պատիվ Ռուբեն Վարդանյանի, ով 2023 թվականի շրջափակման օրերին, երբ Արցախում չկային սնունդ, դեղորայք ու վառելիք, իր ղեկավարած «Մենք ենք մեր սարերը» գործակալության միջոցով օգնության ձեռք էր մեկնել Արցախի ժողովրդին։ Այդ օրերին գործակալությունը տրամադրել էր էլեկտրամոբիլներ՝ հղի կանանց հիվանդանոցներ տեղափոխելու նպատակով, ինչպես նաև սնունդ՝ ապագա մայրերի ու ու իրենց բալիկների առողջությունն ապահովելու համար։

Մայիսի 31-ին Հայաստանից ու արտասահմանից շուրջ 2000 ուխտավոր մասնակցել էր դեպի Տաթևի վանք հոգևոր ճամփորդությանը՝ «Կենաց ծառ» ուխտագնացությանը։ Այն անցկացվում է երկրորդ տարին։

Տաթևի վանական համալիրի Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցում տեղի էր ունեցել համատեղ աղոթք՝ նվիրված Բաքվում պահող հայ գերիներին։

Տաթև Աղաջանյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+