Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներն իրենց տեսաուղերձում հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ապրիլի 24-ին Վերին Ռադայի պատգամավորները «Ուկրաինան հիշում է» («Україна пам’ятає») խորագրով տեսաուղերձ են հղել՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի հիշատակի։
Ուղերձի սկզբում Դարիա Վոլոդինան հիշեցնում է`ապրիլի 24-ը` ցավի և վշտի օր է, այն օրն է, երբ ամբողջ աշխարհը հիշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ուկրաինան հիշում է: Երկրի տարբեր մասերից 26 պատգամավորներ շեշտում են` Ուկրաինան հիշում է:
Նախաձեռնության հեղինակ Դարիա Վոլոդինան AnalitikaUA.net- ին տված հարցազրույցում նշել է, որ այս կերպ ժողովրդի ներկայացուցիչներն արտահայտում են իրենց համերաշխությունը հայ ժողովրդին:
Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնում պատգամավորներին՝ իրենց վեհ դիրքորոշման համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







