Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:28

Մեզ անհանգստացնող գլխի վնասվածք ունի․ բժիշկը՝ Արթուր Չախոյանի առողջական վիճակի մասին

Մեզ անհանգստացնող գլխի վնասվածք ունի․ բժիշկը՝ Արթուր Չախոյանի առողջական վիճակի մասին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժական հարցերով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը խոսել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած ընդդիմադիր ակտիվիստ Արթուր Չախոյանի վիճակի մասին:

«Աչքի շրջանում ունի փոքր հեմատոմա, փոքր սալջարդեր։ Առկա է մեզ անհանգստացնող գլխի վնասվածք, որը դինամիկ հսկողության կարիք ունի»,- նշել է բժիշկը:

Հիվանդի հետագա դինամիկ հսկողության և նրա վիճակի ռեալ գնահատման համար, Մանուկյանի խոսքով, առաջարկվել է հիվանդանոցային հսկողություն և բուժում:

Ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք և վեճ էր տեղի ունեցել։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և մի քանի այլ անձ, որոնք, ենթադրաբար, թաղապետարանի աշխատակիցներն են, ըստ ԶԼՄ-ներում առկա տեսանյութերի, հայհոյել ու հարվածել էին ակտիվիստ Արթուր Չախոյանին, որին ավելի ուշ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքից տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

ՆԳՆ-ից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ միջադեպի առնչությամբ 6 ձերբակալված կա։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Չախոյանն ապրիլի 29-ին գրել էր, որ գնալու է թաղապետարան՝ հանրային քննարկմանը մասնակցելու նպատակով: Նա ցանկացել էր թաղապետի հետ քննարկել իր բնակության վայրի հարևանությամբ 18 հարկանի բնակելի շենք կառուցելու անթույլատրելիությունը։ Չախոյանին ասվել էր, որ հանդիպումը հնարավոր է միայն առանց տեսախցիկների, ինչին ակտիվիստը համաձայնել էր։ Այնուհետև սկսվել էր ծեծկռտուքը:

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+