Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:33

ԱԺ անկախ պատգամավորներից երեքը չեն միանա իմփիչմենթի նախաձեռնությանը

ԱԺ անկախ պատգամավորներից երեքը չեն միանա իմփիչմենթի նախաձեռնությանը

ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանն ու Գեղամ Նազարյանը չեն մասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին, որը նախաձեռնել է «Արթուն ենք» շարժումը՝ ի դեմս Էդգար Ղազարյանի ու Նարեկ Մալյանի։ Նրանք իրենց որոշման մասին հայտնեցին Armenia Today-ին։ Անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։

«Արթուն ենք» շարժման ներկայացուցիչները հայտնել էին, որ Խորհրդարանի 107 պատգամավորի իմփիչմենթի գործընթաց նախաձեռնելու նամակներ էին փոխանցվել՝ դրանց կից որոշման նախագծով, որում բացակայում է միայն վարչապետի թեկնածուի անունը։ Նախագիծն ԱԺ բերելու համար անհրաժեշտ է 36 քվե, որից միայն 34-ը կարող են ապահովել ընդդիմադիր 2 խմբակցությունները միասին։

Աղազարյանի խոսքով՝ նախաձեռնությունը մինչև վերջ պարզ չէ, հետևաբար՝ հստակ չէ, թե ինչի՞ն պետք է միանալ։

«Հեղինակներն ասում են, որ պատգամավորները պետք է նախաձեռնություն ունենան և թեկնածու առաջադրեն, իսկ ընդդիմությունն այդպիսի նախաձեռնություն ցուցաբերե՞լ է, թե՞ ոչ։ Իրենք թեկնածուի անուն չեն տվել։ Եթե նրանք հանդես գային թեկնածուի անուն տալով՝ մենք քննարկման առարկա կդարձնեինք։ Իսկ եթե թեկնածուի անուններ տան «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» դաշինքը, Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը (ՄԱՍԿ-ը) այդ հարցը չենք էլ քննարկելու, քանի որ նախապես հայտարարել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ փոխկապակցված ոչ մի ուժի նախաձեռնությանը չենք միանալու»,- պարզաբանեց Աղազարյանը։

Ասլանյանն, իր հերթին, հայտնեց, որ չի մասնակցի այդպիսի պրոցեսի, քանի որ խորհրդարանական ընտրություններին ընդամենը մեկ տարի է մնացել։

«Պետք է լրջորեն սպասել և հստակ ապացուցել, թե ով է արժանի ժողովրդի վստահությանը։ Մենք հայտարարել ենք, որ ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը նորից չընտրվի, բայց մեր պետության շահերին դեմ չենք գնա։ Այսօր այդ պրոցեսն սկսելը պետության շահերի դեմ է՝ այս խառը ժամանակներում։ Եթե 3-4 տարի մնացած լիներ՝ խնդրեմ, բայց ընդամենը 1 տարի է մնացել»,- ասաց պատգամավորը։

Ասլանյանը հիշեցրեց, որ ՄԱՍԿ կուսակցությունը չի օժանդակի ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների հետ փոխկապակցված ոչ մի ուժի նախաձեռնությանը։

«Որպես ՄԱՍԿ փոխնախագահ՝ շատ կտրուկ ձևով կասեմ, որ երբեք այդ առանցքի կողքին չենք կանգնի»,- շեշտեց նա։

Նազարյանը մեզ տեղեկացրեց, որ նախաձեռնության մասին տեղեկություն չունի և անլուրջ որակեց նախաձեռնության հեղինակներին:

«Անլուրջ մարդկանց նամակներով չեմ հետաքրքրվում։ Իմփիչմենթի լուրջ գործընթացն անլուրջ մարդկանց մոտեցմամբ դառնում է անլուրջ։ Անլուրջ մարդկանց անլուրջ խաղերով չեմ զբաղվում»,- ընդգծեց նա։

Ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժումը նամակներ էր փոխանցել ԱԺ պատգամավորներին՝ Փաշինյանի իմփիչմենթի առաջարկով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+