Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:00

ՄԻՊ-ի խումբը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալների մոտ վնասվածքներ է արձանագրել

ՄԻՊ-ի խումբը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալների մոտ վնասվածքներ է արձանագրել

Ապրիլի 3-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների ծեծի մասին ահազանգից հետո ՔԿՀ մեկնած Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբն ազատությունից զրկված անձանց մոտ մարմնական վնասվածքներ է արձանագրել, հայտնել են ՄԻՊ աշխատակազմից։

Ըստ ՄԻՊ հաղորդագրության՝ ազատությունից զրկվածներից ոմանք պատմել են անհամաչափ ֆիզիկական ուժի, ինչպես նաև իրենց նկատմամբ վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցնելու մասին։ Նրանք ՄԻՊ-ի խմբին ահազանգել էին նաև խցերում առկա գույքը կոտրելու մասին։

«Այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված շուրջ 30 անձանց, այդ թվում՝ ցմահ դատապարտյալների և կալանավորվածների հետ, շրջայց կատարել խցերում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Արձանագրել է, որ ազատությունից զրկված 2 անձի մոտ առկա վնասվածքների կասկածի կապակցությամբ կատարվել է նաև ռենտգեն հետազոտություն»,- հավելել են գրասենյակից։

ՄԻՊ-ից հավելել են, որ այցի ընթացքում ստացված տեղեկություններն ու արձանագրված խնդիրներն ամփոփում են և պարզաբանումներ կպահանջեն պետական իրավասու մարմիններից:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ապրիլի 4-ին տեղեկացրել էր, որ ահազանգ է ստացել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, ըստ որի՝ 5-րդ հարկում ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել։ «Նուբարաշեն» ՔԿՀ էր մեկնել ՄԻՊ արագ արձագանքման խումբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+