Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:00

Ձյան ժամանակ խցանումների 80%-ը պայմանավորված էր ամառային անվադողերով, ԱՊՊԱ-ներով․ Տիգրան Ավինյան

Ձյան ժամանակ խցանումների 80%-ը պայմանավորված էր ամառային անվադողերով, ԱՊՊԱ-ներով․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 24-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է վերջին օրերին ձյան տեղումների պատճառով մայրաքաղաքում տրանսպորտային խնդիրների առաջացման պատճառները:

«Խցանումների 80%-ը պայմանավորված էր ամառային անվադողերով և ԱՊՊԱ-ներով։ ԱՊՊԱ համակարգն աղետ է Երևանի համար։ Ամեն թեթև՝ «իրար քսված» մեքենաների համար ժամերով երթևեկությունը կանգնեցնում են։ Այս հանգամանքը նաև մեր տեխնիկայի համար է խնդիրներ ստեղծել, որը պետք է աղ ու ավազ լցներ»,- ասել է քաղաքապետը։

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, մեկնաբանելով փետրվարի ձնամաքրման աշխատանքների կազմակերպումը, հայտարարել է, որ անարդար է ասել, թե Երևանում համակարգը պատրաստ չէր առատ ձյանը։ Ըստ նրա՝ ամբողջ տեխնիկան, ավազն ու աղը նախապես պատրաստվել էին ու պահեստավորվել։

Նա, հղում անելով պարեկային ծառայությանը, հավելել է, որ «ձյան ժամանակ վթարների գրեթե կեսն անվադողների պատճառով էր»։

«Ամենօրյա կապի մեջ էինք պարեկային ծառայության ղեկավարի հետ (Արթուր Խուդինյան-խմբ․)։ Իրենք արձանագրել են, որ ամբողջովին մաշված էին ձմեռային անվադողերը, որոնք այդ պայմաններում երթևեկության ամենամեծ խոչընդոտն էին։ Սա լրջագույն խնդիր է, և այս առումով պետք է վարչարարության խիստ հսկուղություն լինի»,- նշել է Արեյանը։

Երևանում փետրվարի 20-ից տեղացող առատ ձյան պատճառով դժվարություններ էին առաջացել հասարակական տրանսպորտով, ավտոմեքենայով տեղաշարժման հետ կապված։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի տվյալներով՝ Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել էր 15 մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային։ Եղանակային պայմանների պատճառով դպրոցներում հետաձգվել էին փետրվարի 21-ի դասերը, որոնք վերսկսել էին փետրվարի 24-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+