Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:52

Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները մեզ միշտ էլ մտահոգում են. ԳՇ պետ

Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները մեզ միշտ էլ մտահոգում են. ԳՇ պետ

Սահմանային խորություններում հակառակորդի ԶՈւ կուտակումներ չկան, պահպանվում է հարաբերական կայունություն, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:

Նա նշել է, որ որոշ հատվածներում հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում, ինչը մտահոգիչ է։

«Այո, քաղաքացիները մտահոգություններ պետք է ունենան, որովհետև հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում: Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները մեզ միշտ էլ մտահոգում են, սակայն օպերատիվ գնահատականում դրանք փոքր մաս են կազմում»,- շեշտել է Ասրյանը:

Ըստ նրա՝ ՀՀ ԶՈւ-ն ուշադիր հետևում է և՛ սահմանին տիրող վիճակին, և՛ Բաքվից հնչող հայտարարություններին՝ կատարելով իր առջև դրված խնդիրը:

«Մեր առջև դրված խնդիրը կատարում ենք, քաղաքական ղեկավարության հետ գնում ենք խաղաղության, սահմանազատման, սահմանագծման ճանապարհով, ԶՈւ-ն էլ շարունակում է զարգանալ, համալրվել»,- հավելել է Ասրյանը։

Պաշտոնյայի խոսքով՝ Ջերմուկից ադրբեջանական ուժերի դուրսբերումն այլև սահմանագծման ու սահմանազատման շրջանակում լուծվող խնդիր է։ 

«Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող։ Դրա համար կա սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողով»,- ընդգծել է ԶՈւ ԳՇ պետը։

Հայաստանի արտաքին հետախուզությունը հունվարի 23-ին քիչ հավանական էր համարել Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ հարձակումը: Միևնույն ժամանակ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները մտահոգիչ էր համարել: 

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա էին սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ գնդակոծելով Գորիսի, Սոթքի և Ջերմուկի դիրքերը: Պաշտոնական տվյալներով՝ 2022-ի երկօրյա մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը 233 զոհ ունի։

2022թ. սեպտեմբերյան մարտերում մինչև այժմ անհետ կորած էին համարվում 19-ամյա ժամկետային Թոռնիկ Սարգսյանն ու 33-ամյա պայմանագրային Շիրազ Խաչատրյանը։ Նրանց մասունքներն Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել 2024թ․ հունիսի 21-ին։ Հուլիսի 2-ին ՔԿ-ն հայտնել էր, որ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի հետևանքով գտնվելու վայրն անհայտ՝ ՀՀ ԶՈւ երկու զինծառայողի ինքնությունը պարզվել է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+