Հայաստանի առանձին շրջաններում հունվարի 18-ի ցերեկն սպասվում է թույլ ձյուն, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում հունվարի 18-ի ցերեկն սպասվում է թույլ ձյուն։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 2-4 աստիճանի, երեկոյան կնվազի մինչև -1-ից 1 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -3-ից +1 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -3-ից +1 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ -1-ից +2 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -2-ից 1 աստիճան։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 4-8 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան, հովտային շրջաններում՝ 8-12 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից -3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 1-3 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 4-7 աստիճան։ Արմավիրում ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 3-6 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -2-ից +1 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 6-10 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 3-6 աստիճան, լեռնային շրջաններում՝ 0-ից -3 աստիճան։
Արցախում, Yandex.com-ի տվյալներով, սպասվում է 5-7 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







