Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:47

Ապօրինի թմրաշրջանառության դեպքերի նվազում և բավական հայտնաբերումներ ունենք․ ՆԳ նախարար

Ապօրինի թմրաշրջանառության դեպքերի նվազում և բավական  հայտնաբերումներ ունենք․ ՆԳ նախարար

Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերի նվազում և բավական մեծ հայտնաբերումներ ունենք, որոնք իրականացվել են թե՛ ոստիկանության, թե՛ իրավապահ համակարգի կողմից, Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ 2024 թվականի արդյունքներն ամփոփոխ ասուլիսի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Թմրանյութերի շրջանառության վիճակագրության վերաբերյալ հարցին պատասխանելով՝ նախարարն ընդգծել է դեպքերի բացահայտման մեթոդական փոփոխությունների մասին։

«Եթե նախկինում կենտրոնացումն ավելի շատ թմրանյութերի փոքր խմբաքանակ ձեռքբերողների վրա էր, այս պահին կենտրոնացել ենք մեծ խմբաքանակների հայտնաբերման վրա հենց ՀՀ սահմանին կամ սահմանից անցնելու պայմաններում։ Տասնյակ կիլոգրամներով նման դեպքեր են հայտնաբերվել»,- ասել է Սարգսյանը։

Միևնույն ժամանակ՝ նախարարը հայտնել է թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի աճի մասին։

«Թմրանյութերի փոքր խմբաքանակները, որոնք ավելի մեծ խմբաքանակների մաս էին, այլևս դուրս չեն գալիս շրջանառության։ Պետությունն ավելի մեծ խմբաքանակներով կարողանում է կա՛մ սահմանին, կա՛մ սահմանից այն կողմ, կա՛մ չեզոք գոտում առգրավել թմրամիջոցը և ամբողջ ռեսուրսը չկենտրոնացնել ոչ թե բուն գործընթացի, այլ հետևանքի վրա»,- հավելել է նա՝ հույս հայտնելով, որ այս մեթոդաբանությունը դրական արդյունքներ կտա նաև 2025 թվականին։

Armenia Today-ի դիտարկմանը, թե ի՞նչ միջոցառումներ է իրականացնում ՆԳՆ-ն անչափահասների շրջանում թմրանյութերի օգտագործումը կանխելու ուղղությամբ, նախարարը նշել է, որ 2024-ին այս տեսանկյունից շուրջ 10 դեպք են արձանագրել։

«Անչափահասների մասով շուրջ 10 դեպքի շրջակայքում է վիճակագրությունը։ Բայց այս տեսանկյունից հանրային քննարկման ենք դրել նոր ռազմավարություն, որտեղ մեծ բլոկ նվիրված է անչափահասներին, այդ թվում՝ նրանց վարքագծային փոփոխություններին։ Կարևոր է, որ բոլոր օղակները՝ ծնողներ, դպրոց, ուսուցիչ, առաջինը նկատեն վարքագծային փոփոխությունը կամ պոտենցիալ խնդիրն ու ահազանգեն այդ մասին։ Բնականաբար, այստեղ մեծ անելիք ունի համայնքային ոստիկանությունը։ Համայնքային տեսուչների աշխատանքի մեթոդական փոփոխություններ ենք նախատեսում, որոնք կօգնեն ավելի շատ ներգրավված լինել դպրոցներում։ Սա կարևոր է, որ խնդիրը հենց տեղում հայտնաբերենք և թույլ չտանք, որ երեխայի մոտ իրավիճակը հասնի կախվածության»,- ասել է նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+