Հայաստանում կորոնավիրուսի դեպք է հաստատվել խոշոր գործատուի աշխատակիներից մեկի մոտ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Թորոսյանը նշեց, որ գործատուն պահպանել է կանխարգելիչ բոլոր պայմանները և մինչ վարակված մարդը մուտք կգործեր արտադրության տարածք՝ նրան ջերմաչափում է կատարվել, ջերմություն է ունեցել ուղարկվել է տուն, որից հետո թեստը դրական պատասխան է ցույց տվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարևորեց բոլոր ձեռնարկություններում կաննոների պահպանումն ու այդ ուղղությամբ նաև պետության կողմից ցուցաբերվող օժանդակությունը, որպեսզի հնարավոր բոլոր դեպքերը կանխարգելվեն:
Փաշինյանը հայտնեց, որ ապրիլի 20-ից կթույլատրվի տեքստիլի արտադրութայմբ զբաղվող ձեռնարկությունների գործունեությունը, սակայն գործատուները պետք է ապահովեն անվտանգության բոլոր միջոցառումները վարակի դեպքերից խուսափելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







