Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:15

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը կարող են համաձայնության գալ առաջիկա շաբաթների ընթացքում․ Իրանի ԱԳՆ

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը կարող են համաձայնության գալ առաջիկա շաբաթների ընթացքում․ Իրանի ԱԳՆ

Իսրայելը և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը կարող են պայմանավորվել մի քանի շաբաթվա ընթացքում Գազայի հատվածում հրադադար հաստատելու շուրջ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Կարծում եմ՝ հրադադարը Գազայում հնարավոր է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: Իսրայելը և [վարչապետ Բենիամին] Նեթանյահուն ներխուժեցին Գազայի հատված՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը: Եթե նրանք զինադադար կնքեն ՀԱՄԱՍ-ի հետ, կընդունեն պարտությունը»,- Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում նշել է նա։

Դեկտեմբերի 2-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը Լիբանանի հարավում գտնվող Մարջայուն քաղաքում հարվածել էր մոտոցիկլետի, ինչի հետևանքով մեկ մարդ էր զոհվել։ Նույն օրը լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման զինյալները զինադադարից հետո առաջին անգամ երկու հրթիռ էին արձակել Իսրայելի հյուսիս։ Նեթանյահուն հրթիռային հարձակումն անվանել էր «հրադադարի կոպիտ խախտում» և խոստացել «ուժեղ» պատասխան տալ։

Լիբանանի խորհրդարանի ղեկավար Նաբիհ Բերրին հայտարարել էր, որ Իսրայելը հրադադարը խախտել է 54 անգամ։ Բերրին կոչ էր արել դադարեցնել հրադադարի խախտումները, իսկ Իսրայելին դուրս բերել իր զորքերը Լիբանանի տարածքից: Ըստ բանախոսի՝ «իսրայելական բուլդոզերները շարունակում են քանդել սահմանամերձ գյուղերի տները, հրետանայինները գնդակոծում են տարածքը, իսկ ինքնաթիռները թռչում են լիբանանյան տարածքի խորքերը»։

Նոյեմբերի 26-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել էր Լիբանանում հրադադարի համաձայնագիրը։ Կարճ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև պայմանավորվածությունները ներառում են լիբանանյան ուժերի վերահսկողությունն իրենց տարածքի նկատմամբ՝ 60 օրվա ընթացքում: Հայաստանը ողջունել էր Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+