Գեղարքունիքի մարզի բնակչի մոտ կորոնավիրուսի կասկածը հերքվել է․ անցկացված երրորդ թեստավորման պատասխանը բացասական է։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Սանոսյանը նշել է, որ ապրիլի 13-ին բնակչի մոտ կորանավիրուսի կրկնակի թեստ էր արվել և անհրաժեշտություն էր առաջացել նրան երրորդ անգամ հետազոտելու։
«Դրական լուր ունեմ բոլորիս համար` այն բացասական է։ Մեր պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի ըստ բժշկական ցուցումների։ Շնորհակալություն եմ հայտնում Առողջապահության համակարգի մեր գործընկերներին, այս դեպքում հատկապես Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բոլոր բուժաշխատողներին, ովքեր այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված, անձնվիրաբար պայքարում յուրաքանչյուր հիվանդի առողջության և կյանքի համար ու ցուցաբերում մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ»,- գրել է մարզպետը։
Սանոսյանը ևս մեկ անգամ հորդորել է խստորեն հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները, տանից դուրս գալ խիստ կարիքի պարագայում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







