Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:45

Հայաստանն ու Արցախը համաշխարհային մամուլի էջերում

Հայաստանն ու Արցախը համաշխարհային մամուլի էջերում

Armenia Today-ը ներկայացնում է մեր կողմից թարգմանված և 2024 թվականին տպագրված Հայաստանի և Արցախի մասին համաշխարհային լրատվամիջոցների ամենահետաքրքիր հրապարակումները, որոնք արժանի են ընթերցողի ուշադրությանը։

Time-ը գրել է Հայաստանը համաշխարհային տեխնոլոգիական կենտրոնի վերածվելու մասին

Հայաստանն սկսել է շարժվել գլոբալ տեխնոլոգիական կենտրոն դառնալու ուղղությամբ, գրում է ամերիկյան Time ամսագիրը՝ մեկնաբանելով Երևանում կայացած Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT 2024)։

«Գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում՝ Հայաստանը թարմացրել է իր կրթական ծրագիրը՝ ապահովելու STEM մասնագետների կայուն մատակարարում և հարկային արտոնություններ է առաջարկել տեղական գրասենյակներ հիմնող բազմազգ ընկերություններին»,- ասվում է հրատարակության մեջ:

Պարբերականը տրամաբանական է համարել, որ բոլոր կողմերից շրջապատված և դեպի ծով ելք չունեցող երկիրը «դեպի դուրս նայի»: Time-ը Հայաստանը համեմատել է Սինգապուրի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, որոնք նույնպես ձգտել են խուսափել խոշոր հարևանների կողմից «կուլ գնալուց»՝ դառնալով բանկային և ներդրումային կենտրոններ, ստեղծելով համաշխարհային կարգի ավիաընկերություններ և հյուրընկալելով միջազգային համաժողովներ:

Հրապարակման մեջ ընդգծվել է նաև սփյուռքի կարևոր դերը Հայաստանի տեխնոլոգիական զարգացման գործում՝ արտասահմանում ապրող մեծ թվով հայերի գործոնն անվանելով երկրի «գաղտնի զենք»։

Եգիպտական ​​Elle Magazine. Հայաստանը նռան ու կանաչ սարերից այն կողմ

Եգիպտական ​​Elle Magazine-ը Հայաստանն անվանել է թաքնված արահետ, որտեղ յուրաքանչյուր այցելու կգտնի իր համար ինչ-որ բան՝ արշավ, բացօթյա զբաղմունք և էքստրեմալ սպորտ:

«Հայաստանն առաջարկում է արվեստի, մշակույթի և բացօթյա արկածների հիանալի համադրություն՝ այն դարձնելով իդեալական վայր ընտանեկան հանգստի և բացահայտումների համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Բրիտանական Yorkshire Times-ը խոսել է Ջերմուկի՝ որպես առողջապահական զբոսաշրջության կենտրոնի մասին

Հայաստանում գեղատեսիլ Ջերմուկը գրավել է բրիտանական Yorkshire Times հրատարակության ուշադրությունը, որը քաղաքն անվանել է առողջապահական և հանգստի տուրիզմի առաջատար ուղղություն։

«Իր բնական գեղեցկությամբ, հարուստ հանքային տաք աղբյուրներով և եզակի սպա-հաստատություններով հայտնի Ջերմուկն առաջարկում է հանգստի, բուժման և մշակույթի յուրահատուկ համադրություն»,- ասվում է հոդվածում։

Ենթադրվում է, որ հանքային աղբյուրներն ունեն հատկություններ, որոնք օգնում են բուժել մի շարք հիվանդություններ, ինչպիսիք են մարսողական խանգարումները, մկանային-կմախքային խնդիրներն ու սրտանոթային հիվանդությունները, նշում են հեղինակները:

Հայկական խոհանոցը Vogue ամսագրի գլխավոր էջերում

Լինելով աշխարհի հնագույն երկրներից մեկը՝ Հայաստանն այժմ ակտիվորեն կերտում է իր խոհարարական ապագան։ Ամերիկյան Vogue ամսագիրը խոսել է կին խոհարարների մասին, ովքեր նոր հորիզոններ են բացում հայկական խոհանոցում։

«Հայկական խոհանոցը նշում է հնագույն մշակույթը, հարուստ ժառանգությունը և բնական գեղեցկությունը»,- գրում է հեղինակ Ջեսիկա Յունգբաուերը։

Նա հանդիպել է հայկական խոհանոցի վերաիմաստավորման առաջին շարքերում կանգնած կանանց հետ։ Vogue-ի հետ զրույցում տեղական գաստրոնոմիայի զարգացման նոր միտումների մասին են խոսել «Ծաղկունք» և «Գլխատուն» ռեստորանների շեֆ-խոհարար Արևիկ Մարտիրոսյանը , «Կճուճ» և «Թավա» ռեստորանների սեփականատեր Վարդա Ավետիսյանը, «Արմ Ֆուդ Լաբ» ընկերության հիմնադիր Անի Հարությունյանը, «Ին Վինո» գինու բարի համասեփականատեր Մարիամ Սաղաթելյանը, Միքայելյանների ընտանիքի ֆերմայի գլխավոր պանրագործ Մարինա Շաքարյան-Միքայելյանը։

Հայաստանը ներառվել է National Geographic-ի պարտադիր այցելությունների վայրերի ցանկում

National Geographic-ը Հայաստանը ներառել է մինչև տարեվերջ պարտադիր այցելությունների ուղղությունների ցանկում և խոսել երկրի զբոսաշրջային ներուժի մասին։ Հոդվածի հեղինակ Էմիլի Լուշի կարծիքով՝ Հայաստանն ամենաշատը գրավում է արկածախնդրության և մշակույթի սիրահարներին։

«Այստեղ դուք կարող եք ժայռամագլցում կատարել Նորավանքի կիրճում, բայդարկա վարել Ազատի ջրամբարում և ուսումնասիրել Վայոց ձորի գինեգործարանները»,- գրել է նա։

Լաշը նշել է, որ մշակութային մայրաքաղաքում` Գյումրիում, կան բազմաթիվ արվեստի պատկերասրահներ և արհեստանոցներ, որոնք ցուցադրում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված ավանդական արհեստները:

Արաբական Khaleej Times-ը Հայաստանն անվանել է ԱՄԷ քաղաքացիների սիրելի վայր

Khaleej Times ամսագիրը գրել է Հայաստանի տեսարժան վայրերի մասին և երկիրն անվանել Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների սիրելի ուղղություններից մեկը։ ԱՄԷ բնակիչները զբաղեցնում են հինգերորդ տեղն ամենահաճախ այցելող զբոսաշրջիկների շարքում։ Էմիրաթի բնակիչներին գրավում է այն արկածն ու հանգստությունը, որն առաջարկում է Հայաստանն ամռանը:

«Անկախ նրանից, թե դա լեռներում թաքնված հնագույն վանքեր հայտնաբերելն է, թե պարզապես ավելի զով եղանակը վայելելը, Հայաստանն առանձնանում է որպես կատարյալ ամառային վայր նրանց համար, ովքեր ցանկանում են փախչել անապատի շոգից»,- ասվում է հրատարակության մեջ:

Forbes Russia-ն անդրադարձել է հայ հայտնի գյուտարարներին

Forbes Russia-ն գրել է ռուս գրող Թիմ Սկորենկոյի «Mars Rover. Ակորդեոն. MRI. հայ գյուտարար մտքի պատմություն» գրքի մասին և խոսել հայ գյուտարարների ամենաանսպասելի հայտնագործություններից։

«Ստացված աշխատանքը դետեկտիվ պատմություն է հիշեցնում, սյուժեներից շատերն այնքան խճճված են: Սփյուռքի ներկայացուցիչների կողմից անուն-ազգանունների փոփոխությունը չի հեշտացրել հետազոտողի աշխատանքը. գրքի հերոսների զգալի մասը թուրքերի կողմից ստիպել էին փախչել Հայոց ցեղասպանության ժամանակ՝ հաստատվելով Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլուր»,- ասվում է հրապարակման մեջ։

Սկորենկոն հայկական ամենաանսպասելի հայտնագործությունն անվանում է Վիեննայում ապրող ռումինահայ Կիրիլ Դեմիանի ստեղծած ակորդեոնը, ինչպես նաև շնչառական կառավարվող գրամեքենան, որը հորինել է ուղեղային կաթվածով տառապող և Կոլումբիայի համալսարանն ավարտած Էմիկ Ավագյանը։ 

Analog Planet-ը Տիգրան Համասյանի ալբոմն անվանել է «առաջադեմ հոգևոր ճանապարհորդություն»

Երաժշտական ​​քննադատների Analog Planet պորտալը գրել է հայ ջազային դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի The Bird of a Thousand Voices ալբոմի մասին և այն անվանել «առաջադեմ հոգևոր ճանապարհորդություն» և այն անվանել «առաջադեմ հոգևոր ճանապարհորդություն»: Ալբոմը «ներշնչված է հին հայկական լեգենդից, որտեղ հերոսը ճամփորդում է անտեսանելի տարածքներ՝ գտնելու և հետ բերելու մի առասպելական թռչուն, որի հազար տարբեր երգերը արթնացնելու են մարդկանց և կրկին ներդաշնակություն բերեն աշխարհին»:

«Ես իսկապես հիանում եմ Համասյանի նման արտիստներով, ովքեր կարողանում են հեշտությամբ անցնել երաժշտական ​​ժանրերի սահմանները՝ համատեղելով անցյալի և ներկայի գաղափարները, որը հնչում է որպես ապագայի երաժշտություն: Իսկապես, սա, այսպես կոչված, ջազ ֆյուժն և պրոգրեսիվ ռոքի գրավչություններից մեկն էր իր վաղ փուլերում, երբ արտիստները հմտորեն միախառնում են դասական երաժշտությունը, ջազը, ռոքը, երգչախմբային և ժողովրդական արվեստը յուրահատուկ միաձուլման մեջ»,- գրում է քննադատ Մարկ Սմոտրոֆը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+