Հայաստանում ապրիլի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 937-ի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 149 քաղաքացի, փաստացի բուժվում է 777-ը, գրանցվել է մահվան 11 դեպք, բացասական արդյունք է արձանագրվել 5160 թեստավորման դեպքում։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 921 դեպք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







