Հայկական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի առաջիկա շաբաթվա ընթացքում ևս մեկ թռիչք կազմակերպվի Հայաստանի քաղաքացիների համար՝ վերադառնալու հայրենիք։ Այս մասին հայտնել է դեսպան Վարդան Տողանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում
«Մենք դիմել և Ռուսաստանից ստացել ենք թույլտվություն, որ երկուշաբթի «Red Wings» ավիաընկերությունն իրականացնի չվերթ դեպի Երևան: Ինքնաթիռը կարող է տեղափոխել 220 ուղևոր, սակայն Հայաստան վերադառնալ ցանկացողների թիվը, ըստ մեզ մոտ հայտարարագրված տվյալների, 2000-ից ավելի է, էլ չեմ ասում զանգերի քանակի մասին, որը մենք ստանում ենք այս օրերին: Ես, օգտվելով առիթից, իմ և դեսպանության անունից ներողություն եմ խնդրում մեր բոլոր այն քաղաքացիներից, որոնք չեն կարողացել կապ հաստատել մեզ հետ և լսելի դարձնել իրենց խնդիրը: Հավելյալ չվերթ նախատեսում ենք, և հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի առաջիկա շաբաթվա մեջ այդ չվերթը կրկին իրականացվի դեպի Երևան»,-հայտնել է Տողանյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







