ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը կարող է օգոստոսի 1-ին առաջադրվել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու, հայտնել է CBS-ն։
Ըստ աղբյուրի՝ Դեմոկրատների համագումարի պատվիրակներին հեռախոսազրույցների ընթացքում տեղեկացվել է, որ Հարիսի թեկնածության քվեարկությունը նախատեսված է օգոստոսի 1-ին։ Նախատեսվում է, որ այն կանցկացվի առցանց։
Այսպիսով՝ Հարիսի թեկնածությունը կարող է հաստատվել նախատեսված ժամկետից շուտ։ Չիկագոյում Դեմոկրատների ազգային համագումարը նախատեսված է օգոստոսի 18-22-ը։
Հուլիսի 21-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը ԱՄՆ նախագաական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածում էր, հայտարարել էր ընտրություններից իր թեկնածությունը հանելու մասին։ Նա առաջարկել էր պետության ղեկավարի պաշտոնում Հարիսին։ Իր հերթին՝ Հարիսն ասել էր, որ պատրաստվում է ստանալ թեկնածուի կարգավիճակ և շնորհակալություն էր հայտնել Բայդենին աջակցության համար։
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։ BBC-ի հաղորդմամբ՝ բանավեճից հետո վերջին մեկ ամսվա ընթացքում Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալու կոչերն ավելացել էին:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։