Հանրապետությունում կան կորոնավիրուսի բերովի դեպքեր, օրինակ՝ բեռնատար վարորդների կողմից Հայաստանի սահմանը հատող, ինքնաթիռով վերադարձող քաղաքացիների կողմից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը նշեց, որ աղբյուրների թիվ չի կարող նշել, որովհետև շատ են և առաջին մի քանի աղբյուրներից բազմաթիվ նոր աղբյուրներ են առաջացել։
«Մենք հենց այսօր ունենք բերովի դեպքեր, օրինակ՝ բեռնատար վարորդների կողմից Հայաստանի սահմանը հատող, ինքնաթիռով վերադարձող մեր քաղաքացիների կողմից, որոնք առվազն այն դեպքերը, որոնք մենք հաստատել ենք հիմնականում սահմանային անցակետերում են հայտնաբերվում»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







