Հայաստանում ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 663-ի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 33 քաղաքացի, փաստացի բուժվում է 626-ը, գրանցվել է մահվան 4 դեպք, բացասական արդյունք է արձանագրվել 2940 թեստավորման դեպքում։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 571 դեպք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







