Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված անձանցից 14-ի վիճակը ծանր է, իսկ 1-ին՝ ծայրահեղ ծանր։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ Կառավարության արտահերթ նիստի մեկնարկին ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ծայրահեղ ծանրը հավանաբար կդառնա ծանր, հնարավոր է՝ ինտուբացիան դադարեցնենք, արհեստական օդափոխության սարքն անջատենք, և ինքնուրույն կշնչի պացիենտը։»,- ասաց Թորոսյանը։
Արսեն Թորոսյանը նշեց, որ ծանր վիճակում գտնվող ևս երկու քաղաքացի, ովքեր հնարավոր է դառնային ծայրահեղ ծանր, մեր բժիշկների աշխատանքի շնորհիվ հավանաբար կդադարեն համարվել ծանր և կտեղափոխվեն սովորական պալատ։
Նշենք, որ այս պահին կա հաստատված 482 դեպք, բուժվել է 30 քաղաքացի։ Իրականացված թեստերից 2216-ն ունեցել են բացասական պատասխան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







