Փետրվարի 13-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում փետրվարի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկն սպասվում է 13-15, երեկոյան՝ 7-9 աստիճան տաքություն։
Շրջանների զգալի մասում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 5-10 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-9, նախալեռնային շրջաններում՝ 10-12 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում փետրվարի 13-ի ցերեկն սպասվում է 5-10 աստիճան տաքություն: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 13-17 տաքություն, Տավուշի մարզում՝ 18-22 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 5-8, նախալեռնային շրջաններում՝ 10-15 աստիճան տաքություն։
Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 14-16 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 13-15 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-9 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 14-17 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում 12-17 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex-ի, փետրվարի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկն սպասվում է մինչև 14-18 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







