Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-8-ն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով, հայտնել է ՇՄՆ ՀԻդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Երևանում փետրվարի 4-6-ը հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում` փետրվարի 4-6-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







