Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:01

Փոխվարչապետը խոսել է Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի ընթացքի մասին

Փոխվարչապետը խոսել է Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի ընթացքի մասին

Կառավարությունում քննարկել են Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները, հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:  

Կառավարության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ արցախցիներին բնակարանով ապահովելու հարցը քննարկվել է՝ հաշվի առնելով նաև տարածքային համաչափ զարգացման խնդիրը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև արցախցիների աջակցության ծրագրերը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել է 112 հազար անձանց միանվագ 100 հազարական դրամ աջակցություն տրամադրելու մասին: Նա մանրամասնել է, որ կեցության և կոմունալ ծախսերի աջակցության 40+10 ծրագիրը 6 ամիսների համար է, որոնցից արդեն 3 ամիսներն անցել են: «Սա կշարունակվի մինչև մարտ ամիսը ներառյալ»,- ասել է Խաչատրյանը:

Կրթության ոլորտի առումով Խաչատրյանն ընդգծել է, որ բռնի տեղահանված 17 հազար աշակերտ ընդունվել է հանրակրթական դպրոցներ, պետությունը  կրթաթոշակ է տալիս  4 հազար ուսանողի, ովքեր սովորում են մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Փոխվարչապետի խոսքով՝ թոշակների վճարման առումով աշխատանքները շարունակվում են: Նրա տեղեկացմամբ՝  կենսաթոշակառու կամ նպաստառու 20 հազար 656 արցախցիներից 11 հազար 800-ի կենսաթոշակներն արդեն վճարվում են:

«Վճարումները կատարել ենք հոկտեմբերից հաջորդող բոլոր ամիսների համար, ուղղակի, քանի որ դիմումները կառուցված են նաև հաշվառվելու մոտեցման վրա՝ պետք է անձը հաշվառվի և դիմում ներկայացնի: Սա պրոցես է, որը կշարունակվի մինչև բոլորի ամբողջական ներառումը համակարգում»,- ընդգծել է նա:

Խաչատրյանի խոսքով՝ նպաստների համար դիմած 2408 արցախցիներից 585-ի դիմումները հաստատվել են ու սկսել են ստանալ դրանք:

Խոսելով պետության կողմից արցախցիների զբաղվածության ապահոման հարցի մասին՝ փոխվարչապետը նշել է, որ 212 ուսուցիչներ գործուղվել են մարզեր, բուժաշխատողներից 202-ն աշխատանք են գտել տարբեր հաստատություններում: Նա ավելացրել է, որ 725 մարդ դիմել է մասնագիտական վերապատրաստման ծրագրերին մասնակցելու համար.

Խաչատրյանի տեղեկություններով՝ 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով բռնի տեղահանված 10 հազար մարդ հաշվառվել է որպես վարձու աշխատող:

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի կառավարությունը նրանց տվել էր փախստականի կարգավիճակին համարժեք պաշտպանության ժամանակավոր կարգավիճակ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+