Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:59

Եվրոպական խորհուրդը որոշել է ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում

Եվրոպական խորհուրդը որոշել է ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում

Եվրոպական խորհուրդը որոշել է ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում։ Հունվարի 16-ին ընդունված որոշման տեքստը հրապարակվել է ԵՄ կայքում։

Փաստաթղթում նշվում է, որ 2023 թվականի դեկտեմբերի 5-ին ԵՄ քաղաքական և անվտանգության կոմիտեն փոփոխել է առաքելության գործառնական պլանը և համաձայնել է իր ռեսուրսների ավելացման անհրաժեշտությանը։

Ելնելով դրանից՝ ԵՄ խորհուրդը համապատասխան փոփոխություններ է կատարել 2023 թվականի հունվարի 23-ի որոշման մեջ՝ ԵՄ դիտորդական առաքելություն ստեղծելու մասին։

Դեկտեմբերի 11-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դաշինքի ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել էր, որ Եվրամիությունը որոշել է Հայաստանում իր դիտորդական առաքելության թիվը 138-ից հասցնել 209-ի։

Փետրվարի 20-ին Եվրամիությունը մեկնարկել էր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA)՝ Միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում։ Առաքելության անձնակազմը կազմում էր մոտ 100 մարդ, այդ թվում՝ 50 անզեն դիտորդներ։ Առաքելության շտաբը գտնվում է Եղեգնաձորում և ունի վեց օպերատիվ բազա և կապի փոքր գրասենյակ Երևանում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+