Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:43

Ինչպե՞ս պաշտպանել Telegram-ի հաշիվը հաքերներից․ 5 պարզ կանոն

Ինչպե՞ս պաշտպանել Telegram-ի հաշիվը հաքերներից․ 5 պարզ կանոն

Telegram մեսենջերի օգնությամբ մենք ոչ միայն շփվում ենք սիրելիների հետ, այլև անցկացնում ենք աշխատանքային հանդիպումներ, փոխանակում ֆայլեր, ուստի Telegram հաշվի անվտանգությունը շատ կարևոր է։ RBC-ն կիսվել է պարզ կանոններով, որոնք կօգնեն պաշտպանել Telegram հաշիվը։

1. Կարգավորեք հաշիվ մուտք գործելու երկու թույլտվության մեխանիզմը։

Telegram-ում երկու գործոնով թույլտվությունը թույլ է տալիս զգալիորեն բարձրացնել անվտանգության մակարդակը: Ձեր հաշվին նոր սարք միացնելիս՝ դուք պետք է հաստատեք հաշիվ մուտք գործելու թույլտվությունը երկու տարբեր եղանակներով: Այն միացնելու համար հետևեք կարգավորումներ բաժնի հրահանգներին։

2. Թաքցրեք հեռախոսահամարն անծանոթներից։

Պետք չէ բոլորին ցույց տալ Telegram հաշվի հետ կապված հեռախոսահամարը։ Հարձակվողները կարող են այն օգտագործել սպամի կամ հակերության փորձերի համար: Համարը թաքցնելու համար հարկավոր է կրկին անցնել կարգավորումների բաժին։

3. Ժամանակ առ ժամանակ ստուգեք, թե որտեղ է ակտիվ եղել ձեր Telegram-ը։

Մեսենջերի կարգավորումներում դուք կարող եք տեսնել, թե որ սարքերն ունեն մուտք դեպի ձեր հաշիվ: Եթե ձեր սմարթֆոնից, աշխատանքային նոութբուքից և տնային համակարգչից մուտք եք գործում Telegram, այս բոլորը տեսանելի կլինեն այնտեղ: Telegram-ը ցույց կտա նույնիսկ այն քաղաքը, որտեղ եղել է մուտքը և մոտավոր ժամանակը:

4. Մի գնեք Telegram հաշիվներ։

Դա չարժե անել, նույնիսկ եթե վաճառողը վստահելի է։ Նման գործողությունը հակասում է մեսենջերի օգտագործման կանոններին։

5. Եղեք ուշադիր։

Ոչ մի երկու գործոնով պաշտպանություն չի փրկի, եթե Telegram հաշվի սեփականատերն ինքը հարձակվողին փոխանցի հակերության համար անհրաժեշտ տվյալները: Մի օգտագործեք կասկածելի չաթ-բոտեր, եթե վստահ չեք դրանց հուսալիության մեջ: Նաև ցանկալի չէ մասնակցել տարբեր առցանց քվեարկություններին, որոնք ուղարկվում են անձնական հաղորդագրություններով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+