Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:57

«Ինչո՞ւ են այստեղ սիրում ռուսներին»․ Armenia Today-ի հարցումները, թե ինչպես են ռուսներն ապրում Հայաստանում

«Ինչո՞ւ են այստեղ սիրում ռուսներին»․ Armenia Today-ի հարցումները, թե ինչպես են ռուսներն ապրում Հայաստանում
Վերջին երկու տարում Հայաստան տեղափոխված ռուսներն Armenia Today-ի հետ զրույցում խոսել են տեղափոխության, հարմարվելու, ինչպես նաև երկրում ապրելու դրական ու բացասական կողմերի մասին։ Մեկ նյութում հավաքել ենք մեր հարցազրույցների շարքը՝ հայաստանաբնակ ռուսների մասնակցությամբ։

«Սա դժոխային է». ռուսները գնահատել են ադրբեջանցիների կողմից Արցախի շրջափակումը

Armenia Today-ը հարցում է անցկացրել Հայաստան տեղափոխված ռուսների շրջանում՝ նրանցից պարզելու, թե արդյոք նրանք այցելե՞լ են Արցախ և ինչպե՞ս են վերաբերվում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն։ Հարցվածները դատապարտել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու Ադրբեջանի իշխանությունների գործողությունները։ Նրանց կարծիքով՝ տարօրինակ և «հրեշավոր» է նման բանի հանդիպել 21-րդ դարում։ 2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները։ Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել էր Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։ Ադրբեջանը դադարեցրել էր Արցախ գազամատակարարումը, ուստի հանրապետությունում մտցվել էր վառելիքի խնայողության հատուկ ռեժիմ։ Կարդալ ավելին։

«Ինչո՞ւ են այստեղ սիրում ռուսներին»․ ինչպե՞ս են ռուսներն անցկացրել մեկ տարին Հայաստանում

Armenia Today-ը շարունակում է հարցումները Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների շրջանում։ Armenia Today-ի թղթակիցն այս անգամ նրանցից պարզել է, թե ինչպես են տեղափոխվելուց հետո մեկ տարում ադապտացվել և ի՞նչ առավելություններ ու թերություններ են տեսել Հայաստանում ապրելուց։ Ինչպես ցույց է տալիս Armenia Today-ի հարցումը, Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների մեծամասնությունը երկարաժամկետ հեռանկարում չի տեսնում այստեղ ապագա կյանքն ու աշխատանքը: Կարդալ ավելին։

«Սիրում են ցեղականներին»․ ռուսները՝ Հայաստանում ընտանի կենդանիների հետ ապրելու դրական և բացասական կողմերի մասին

Վերջին մեկուկես տարում Հայաստան տեղափոխված ռուսները Armenia Today-ի հետ զրույցում խոսել են երկրում ընտանի կենդանիների հետ ապրելու դրական և բացասական կողմերի, ինչպես նաև Հայաստանում տնային կենդանիների նկատմամբ վերաբերմունքի մասին։ Կարդալ ավելին։ 

«Հայաստանի գլխավոր արժեքը մարդիկ են, իսկ մածունը՝ թոփերից է». ինչպես են ռուսաստանցիները ապրում Երևանում

Հարցազրույց այն մասին, թե ինչպես է ընթանում կյանքը Հայաստանում մնացածների համար. ի՞նչ դժվարությունների են հանդիպում, ինչպե՞ս են դասավորում իրենց կյանքը, ինչպե՞ս են հարմարվում նոր երկրին։ Մենք մոսկվայաբնակ հոգեբանից մինչև տագանրոգցի երիտասարդ մայր հարցրել ենք, թե ինչպես են նրանք իրենց զգում Հայաստանի մայրաքաղաքում և ապագայի ինչ ծրագրեր ունեն։ Կարդալ ավելին։ 

«Անհնար է համատեղել Ջերմուկն ու այս պայթյունները». ինչպես են ռուսներն ընկալել Բաքվի ագրեսիան Հայաստանի դեմ

2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված իրադարձությունների ֆոնին վերաբնակիչները մեզ պատմել են, թե ինչպես են իրենք ընկալում այդ իրադարձությունները և արդյոք ազդել են Հայաստանում մնալու իրենց որոշման վրա։ Ինչպես ցույց է տալիս Armenia Today-ի հետազոտությունը, Հայաստան տեղափոխված շատ ռուսների համար ադրբեջանական ագրեսիան դատապարտում, վախ և անհանգստություն է առաջացրել: Նրանք հույս են հայտնել, որ Երեւանի և Բաքվի միջև առկա խնդիրները կլուծվեն խաղաղ և դիվանագիտական ​​ճանապարհով։ Կարդալ ավելին։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+