Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:33

Դատարանը փոխել է Արցախի ՊԲ գնդապետ Նորայր Ասլանյանի կալանքը՝ տնային կալանքով

Դատարանը փոխել է Արցախի ՊԲ գնդապետ Նորայր Ասլանյանի կալանքը՝ տնային կալանքով

Դատարանը բավարարել է Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանի կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ պաշտպան Նորայր Ասլանյանի միջնորդությունը, և կալանքը փոխել տնային կալանքով, հայտարարել է Նորայր Ասլանյանի փաստաբանական թիմը։

«Շուրջ կես տարվա ապօրինի կալանավորումից հետո, օրեր առաջ՝ 2023 թվականի դեկտեմբերի 15-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ այս անգամ արդեն դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, բավարարեց հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության գործով մեղադրվող Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների արժանացած Նորայր Ասլանյանի կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ պաշտպան Արմեն Անդրիկյանի միջնորդությունը»,- ասվում է փաստաբանական թիմի հաղորդագրության մեջ։

Պաշտպանական թիմը հայտնում է՝ չնայած նրան, որ փաստաբանական խմբի համոզմամբ ներկայացված ապացույցներով հերքվում են թե՛ գնդապետի կողմից ենթադրյալ հանցանք կատարած լինելը, թե՛ խափանման միջոցի հիմքերի առկայությունը, որոշակիորեն դրական պետք է գնահատել դատարանի որոշումը՝ կալանքը փոխարինել տնային կալանքով եւ բացակայելու արգելքով։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հետևողական է լինելու գնդապետ Ասլանյանի գործով արդարության վերականգման հարցում՝ այդ թվում դատավարության ընթացքում հանրությանն իրազեկելով անհիմն մեղադրանքի քննության զարգացումների մասին։

Հաղորդագրության մեջ պաշտպանական թիմը հիշեցնում է, որ Ասլանյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական հրամանատար է, ով Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչև 2022 թվականները։ Ռազմական գործում գրանցած զգալի հաջողությունների համար պարգևատրվել է Մարտական խաչ երկրորդ և առաջին աստիճանի, ինչպես նաև ՀՀ և Արցախի Մարտական ծառայության բազմաթիվ շքանշաններով։

2021 թվականից Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում զբաղեցրել է անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+