Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:16

ՀՀ տարբեր ԲԿ-ներում բուժում է ստանում 300 անձ, 5 երեխա վերակենդանացման բաժանմունքում է․ Նազելի Բաղդասարյան

ՀՀ տարբեր ԲԿ-ներում բուժում է ստանում 300 անձ, 5 երեխա վերակենդանացման բաժանմունքում է․ Նազելի Բաղդասարյան

Այս պահին ՀՀ առողջապահական հաստատություններում գտնվում է 300 բուժառու, 5 երեխա վերակենդանացման բաժանմունքում է, հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«112 վիճակը ծանր է, ծայրահեղ ծանր վիճակում է 11 անձ: Վերակենդանացման բաժանմունքում շարունակում է մնալ 5 երեխա: Առողջապահության նախարարության 8003 թեժ գծով ստացվել է 910 զանգ, տրվել է խորհրդատվություն: Առավել քան 13 900 անձ կցագրվել է առողջապահության առաջնային օղակներին»,- ասել է նա:

Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է  նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տեղաբաշխումն՝ ըստ մարզերի․Արագածոտնում՝ 4119
Արարատում՝ 19 054
Արմավիրում՝ 8149
Գեղարքունիքում՝ 4939
Լոռիում՝ 4695
Կոտայքում՝ 22 350
Շիրակում՝ 3529
Սյունիքում՝ 5436
Վայոց Ձորում՝ 2310
Տավուշում՝ 3195

Նշվում է, որ ընդհանուր թիվը կազմում է 77 776, շուրջ 58 000 անձի կեցության հարցին պետությունն աջակցել է:

Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+