Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:13

Ո՞ւր գնալ Երևանում սեպտեմբերի 16-ին և 17-ին․ Armenia Today-ի ընտրանին

Ո՞ւր գնալ Երևանում սեպտեմբերի 16-ին և 17-ին․ Armenia Today-ի ընտրանին

Armenia Today-ի խմբագրակազմը պատրաստել է Հայաստանի հետաքրքիր իրադարձությունների ընտրանի, որոնց կարող եք այցելել հանգստյան օրերին։

XVI միջազգային երաժշտական ​​փառատոն

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:00-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կանցկացնի փառատոն՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին։ Դիրիժոր՝ Վալենտին Ուրյուպին։ Տոմսերի գները սկսած 3000 դրամից։

Գորգերի ցուցահանդես

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Կումայրի արգելոց-թանգարանում տեղի կունենա գորգերի յուրօրինակ ցուցահանդես։ Մուտքն անվճար է։

Քննարկում արհեստական ​​ինտելեկտի մասին


Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։00-17։00-ն Ամերիկյան ինստիտուտում տեղի կունենա հանդիպում կրթության և ինտելեկտի լավագույն մասնագետների հետ։ Ժամանակակից աշխարհն արդեն դժվար է պատկերացնել առանց արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված համակարգերի օգտագործման։ Շատ ոլորտներում այն փոխարինում է մարդկանց կամ գոնե օգնում է հեշտացնել նրանց աշխատանքը: Կրթությունը նույնպես բացառություն չէ։ Մուտքն ազատ է, գրանցումը՝ պարտադիր — https://www.eventbrite.com/e/713641861017?fbclid=IwAR3UjvmpBzg9Mi1Rqc-L469mqmyfvD5UJ_6iZvtzB2UfPeAF8zBuNhMXHUo.

Ինտերակտիվ շոու երեխաների համար զգացմունքների մասին


Սեպտեմբերի 16-ին Երևանի պատմության թանգարանում տեղի կունենա մանկական շոու, որը կտևի մեկ ժամ և փոքրիկներին կսովորեցնի հասկանալ իրենց զգացմունքները։ Ավարտին փոքրիկ մասնակիցները կստանան նվերների պայուսակներ, որոնք պարունակում են վեց մատիկներով տիկնիկ: Հարմար է 4-11 տարեկան երեխաների համար։ Տոմսի արժեքը՝ 2000 դրամ։ Կհանդիպենք խաղի մեջ:

Շախմատի մրցաշար

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ին, The Loft-ում Chess Revolution Armenia նախագծի աջակցությամբ կանցկացվի շախմատի մրցաշար։ Այն բաղկացած է 7 տուրից՝ ըստ 5+3 գրաֆիկի։ Մրցաշարի հիմնական նպատակն է ինտելեկտուալ միջավայր ստեղծել տրամաբանել սիրող այցելուների համար, ինչպես նաև ստեղծել մտածելու և ճիշտ որոշումներ կայացնելու նոր մշակույթ: Դուք կարող եք շահել հատուկ մրցանակ՝ անվճար ժամացույց Loft Center-ում: Մասնակցության արժեքը 2500 դրամ է, ներառում է թեյ/սուրճ և քաղցրավենիք։

Երգեհոնային համերգ

Սեպտեմբերի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչեն Բախի ստեղծագործությունները։ Ծրագրում է խորալային պրելյուդ «Աստծո կամքից ես չեմ հեռանա» BWV 658, Պրելյուդ և ֆուգա լյա մինոր BWV 543` Հարություն Թագվորյանի, Սոնատ ֆլեյտայի և երեգեհոնի համար BWV 1034՝ Կարինե Հովհաննիսյանի, Վադիմ Թալալյանի, Ֆուգա ըստ ժիգայի BWV 577, Պրելյուդ և ֆուգա ռե մինոր BWV 539, Խորալային պրելյուդ «Հիսուսն իմ ուրախությունն է» BWV 147՝ Լուսինե Հարությունյանի, Խորալային պրելյուդ «Փրկիր ինձ Տեր Աստված» BWV 721, Տոկկատ և ֆուգա ռե մինոր BWV 565՝ Արմեն Աղաջանյանի կատարմամբ: Համերգի սկիզբը 19:00-ին է, տոմսերի գները տատանվում են 1 500-3 000 դրամի սահմաններում։ Մինչև 6 տարեկան երեխաների մուտքն արգելվում է:

Ուրախ և հետաքրքիր հանգստյան օրեր։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+