Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:11

ԼՂ կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը՝ այն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո. Պուտին

ԼՂ կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը՝ այն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո. Պուտին

«Եթե Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ուրեմն վերջ». Արևելյան տնտեսական ֆորումի (ԵՏՖ) լիագումար նիստում այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Արցախի հարցում Հայաստանի պնդումները։

«Մենք առաջարկել ենք կարգավորման մեր տարբերակները, սա հայտնի է։ Հայաստանը վերահսկում էր յոթ շրջան։ Հայ-ադրբեջանական հայտնի հակամարտությունից հետո մենք առաջարկեցինք Ադրբեջանի հետ համաձայնության գալ այնպես, որ երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը մնան Հայաստանի և ամբողջ Ղարաբաղի իրավասության ներքո, սակայն Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց, չնայած 10-15 տարի փորձում էինք համոզել նրանց այս հարցում։ Մեր հարցին, թե ինչ եք անելու, պատասխանեցին. «Պայքարելու ենք»։ Լավ»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։

Սակայն, ըստ Պուտինի, խոսքը միայն վերջին հակամարտության [44-օրյա պատերազմի] արդյունքների մասին չէ։ «Բանն այն է, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ և դա արձանագրել է թղթի վրա Պրահայի իր հայտարարության մեջ։ Հիմա նախագահ Ալիևն ինձ ասում է. «Գիտե՞ք՝ Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղը մերն է»: Այդ մասին հրապարակավ հայտարարել է Հայաստանի ղեկավարությունը՝ ներառելով մինչև 1991 թվականն Ադրբեջանական ԽՍՀ-ի շրջանակներում եղած տարածքը և նշելով, որ այն ներառում է նաև Ղարաբաղի տարածքը։ Սա տեղի ունեցավ, սա մեր որոշումը չէ, սա Հայաստանի ղեկավարության որոշումն է»,- պարզաբանել է ՌԴ նախագահը։

Նա նշել է, որ դա հաշվի առնելով՝ Ադրբեջանը պնդում է, որ այժմ բոլոր հարցերը, եթե Ռուսաստանը ցանկանում է ինչ-որ բան անել Ղարաբաղի հարցում, պետք է լուծվեն Բաքվի հետ երկկողմ հիմքով։ «Ի՞նչ պետք է ասենք. այստեղ ասելու բան չկա… Եթե Հայաստանն ինքը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս, մեզ ինչ է պետք…»,- հավելել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ այստեղ այլ խնդիրներ են առաջանում՝ կապված հումանիտար բաղադրիչի և ռուս խաղաղապահների մանդատի հետ։ «Ճիշտ է, այո՛։ Մանդատը դեռ ուժի մեջ է, բայց հումանիտար բնույթի հարցերը, ցանկացած տեսակի էթնիկ զտումներ կանխող հարցերը, իհարկե, չեն վերացել։ Ես լիովին համաձայն եմ սրա հետ։ Հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես մեզ միշտ ասել է և ասում է, շահագրգռված չէ որևէ էթնիկ զտումով»,- եզրափակել է ՌԴ ղեկավարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+