Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:40

Արցախի նախագահը պատմել է Հայաստանի կառավարության հետ իր տարաձայնությունների մասին

Արցախի նախագահը պատմել է Հայաստանի կառավարության հետ իր տարաձայնությունների մասին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով Հայաստանի իշխանությունների հետ ամենակարևոր տարաձայնությունը ԼՂ խնդրի հետ է կապված։ «Ունենք բավականին ակտիվ շփումներ,  եթե ոչ ամեն օր, խոսում ենք, լինում են տարաձայնություններ և ամենակարևոր տարաձայնությունը ԼՂ խնդրի հետ է կապված»,– ասաց նա։

Հարությունյանը հորդորել է ՀՀ իշխանություններին զերծ մնալ այն քայլերից, հայտարարություններից, որը կարող է կասկածի տակ դնել Արցախի ինքնորոշումը։ Նա նշեց, որ 88 թվականի շարժումը ստեղծվել է ոչ թե մարդու, իշխանության, այլ ժողովրդի կողմից և այն մի մարդու մենաշնորհ չէ։

«Ուզում եմ հորդորել Հայաստնաի իշխանություններին Լեռնային Ղարաբաղի հետ կապված լինել շատ զգույշ, ոչ մեկ իրավունք չունի կասկածի տակ դնելու և սահմանափակելու մեր ինքնորոշման իրավունքը։ Դա բացառիկ իրավունք է, որը չի տրվել իշխանությունների կողմից, այլ միջազգայնորեն ճանաչված է, և այդ իրավունքի համար պայքարելու պատրաստակամություն է հայտնել Արցախի ժողովուրդը, որին սատարում հայ ժողովուրդը։ Այսօր Արցախի ժողովուրդը կրում զրկանքներ՝ գիտակցելով, սա  այն իրավունքի համար պայքարն է, որը սկսել ենք 88 թվականին և այդ առումով մենք պետք է գիտակցենք, որ կլինեն տարաձայնություններ, բայց համոզված եմ, որ ամեն ինչ հարթվելու է, ամեն ինչ կորած չէ»,– ասել է նա։

Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+