Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 4-5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում եմ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հուլիսի 2-3-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 2-3-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Արցախի Հանրապետությունում հուլիսի 2-ի ցերեկն սպասվում է+25-ից +30 աստիճան տաքություն։ Հուլիսի 3-ի գիշերը սպասվում է +17-ից +21, ցերեկը՝ +32-ից +34 աստիճան տաքություն։ Հուլիսի 4-ին և 5-ին եղանակն էապես չի փոխվի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







