Հունիսի 18-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Տեղեկացնում են, որ հունիսի 18-22-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 19-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 18-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Արցախում հունիսի 18-ի ցերեկն սպասվում է +33-ից +36 աստիճան տաքություն։ Հունիսի 19-ի գիշերը սպասվում է +16-ից +19, ցերեկը՝ +29-ից +32 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







