Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:08

Բանակային կորպուսի հրամանատարն օտարերկրյա դեսպաններին է ներկայացրել Երասխում տիրող իրավիճակը՝ Ադրբեջանի գնդակոծությունից հետո (լուսանկարներ, տեսանյութ)

Բանակային կորպուսի հրամանատարն օտարերկրյա դեսպաններին է ներկայացրել Երասխում տիրող իրավիճակը՝ Ադրբեջանի գնդակոծությունից հետո (լուսանկարներ, տեսանյութ)

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակոցների հետևանքով վիրավորվել են Հնդկաստանի երկու քաղաքացիներ, ովքեր ոչ մի առնչություն չեն ունեցել զինվորական ծառայության հետ, օտարերկրյա դեսպանների հետ զրույցում ասել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանը։

«Այստեղ են վիրավորվել գործարանի երկու աշխատակիցները՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր ընդգրկված չէին զինվորական ծառայության մեջ և իրենց աշխատանքն էին կատարում իրենց համար նախընտրելի գործարանում։ Նույն բանը կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում, ցանկացած հանրապետության քաղաքացու հետ », — նշել է Բանակային կորպուսի հրամանատարը՝ պատասխանելով օտարերկրյա դեսպաններից մեկի՝ իրենց գտնվելու վայրի մասին հարցին։

Օտարերկյա դեսպաններից մեկը խնդրեց ցույց տալ, թե որտեղ է գտնվում սահմանը՝ կասկածի տակ առնելով հանգամանքը, թե ինչպես կարելի է տվյալ հատվածից կրակ արձակել գործարանի ուղղությամբ։

«Ես հիմա հատուկ եմ ընտրել այնպիսի վայր, որ ապահով լինի, բայց մի քիչ ձախ գնալու դեպքում կարելի է տեսնել սահմանը»,- նշել է Բադասյանը՝ հավելելով, որ Երասխի մետալուրգիական գործարանը գտնվում է սահմանից 400 մետր հեռավորության վրա։

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլը սկսվել է հունիսի 13-ին, երբ, ըստ ՊՆ-ի, ժամը 18:40-ի սահմաններում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխում տեղակայված հայ դիրքապահների ուղղությամբ։ Գնդակոծության հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Հունիսի 14-ին Ադրբեջանը կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտնել է, որ երկու օտարերկրացի՝ Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամմադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը վիրավորվել են, նրանց վիրահատել են։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի միտումի մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+