44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, որը ձերբակալվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն առևանգելու կասկածանքով, հացադուլ է հայտարարել։ Այս մասին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, որը տեսակցել է երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպից հետո ձերբակալված Գայանե Հակոբյանին։
«Նա երեկվանից սնունդ չի ընդւոնել ու սպասում է առերեսմանը, իր համար անհասկանալի է, թե ինչու է ուշանում առերեսումը։ Նա ևս մեկ անգամ վերահաստատել է, որ որևէ առևանգում չի եղել, այլ առաջարկել է պարզապես նստել իր մեքենան զրուցելու»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ ըստ տիկին Գայանեի, Աշոտ Փաշինյանն իրեն սխալ է հասկացել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







