Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:25

«Ես սիրում եմ հայկական հողի յուրաքանչյուր կտոր…». լեգենդար Կոմանդոսն այսօր կդառնար 84 տարեկան

«Ես սիրում եմ հայկական հողի յուրաքանչյուր կտոր…». լեգենդար Կոմանդոսն այսօր կդառնար 84 տարեկան

Այսօր լեգենդար Կոմանդոսը, հայ ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը կդառնար 84 տարեկան։ 

Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939թ. մայիսի 22-ին։ Թբիլիսիում ավարտել է միջնակարգ դպրոցը։ Ավարտելով Բաքվի Համակցված սպառազինության հրամանատարական դպրոցը, այնուհետև Լենինգրադի Տրանսպորտի և նյութատեխնիկական ապահովման ռազմական ակադեմիան՝ Տեր-Թադևոսյանը ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, իսկ 1987 թվականից՝ Հայաստանում։

1991 թվականի հուլիսի 13-ին գնդապետ Տեր-Թադևոսյանը և փոխգնդապետ Ֆելիքս Գզողյանը մեկնել են Արցախ՝ զինվորականներին մարտարվեստ սովորեցնելու։ Աֆղանստանում նրան անվանում էին «Լեռնային աղվես»՝ լեռնային պայմաններում կռվելու իր հմտության համար։ Արցախում  պատրաստության հատուկ տեխնիկայի համար ստացել է «Կոմանդոս» մականունը։ 1992-ին Կոմանդոսը մշակել և իրականացրել է Շուշիի ազատագրման փայլուն գործողությունը (մայիսի 8-9):

Տեր-Թադևոսյանի կողմից ամենախիստ գաղտնիությամբ մշակված Շուշիի բերդի վրա գրոհի ծրագիրը («Հարսանիք լեռներում» գործողության ծածկանունը), նրա համար դարձավ առաջին լայնածավալ օպերացիան և իր զինվորական կենսագրության թագադրումը։ 1992 թվականի մայիսի 9-ին հայկական ստորաբաժանումները գրավեցին Ղարաբաղում գտնվող թշնամու գլխավոր միջնաբերդը։ Ռազմավար Տեր-Թադևոսյանի տաղանդի և հայ զինյալների խիզախության շնորհիվ «Հարսանիք լեռներում» օպերացիան իրականացվեց նվազագույն կորուստներով։

1992 թվականի մայիսի 25-ին Կոմանդոսին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Տեր-Թադևոսյանն անգնահատելի ներդրում է ունեցել նաև Արցախի պաշտպանության բանակի ստեղծման գործում։ Իր հարցազրույցներից մեկում Կոմանդոսն ասել է, որ բավականին հասուն տարիքում է տեղափոխվել Հայաստան և անմիջապես հասկացել է, որ այստեղ ամեն ինչ հարազատ է․ «Այստեղ դու քոնն ես, քոնը քո յուրայինների մեջ… Դու զգում ես, որ քո ընտանիքի և երեխայի համար ամեն ինչ ստեղծված է այստեղ: Հայաստանն այն վայրն է, որտեղ ես ապրում և ստեղծագործում եմ։ Ես սիրում եմ հայկական հողի յուրաքանչյուր կտոր…»: 

Կոմանդոսը Շուշիի ազատագրման գործում իր դերը վերհիշում է այսպես. «Երբ ասում են՝ Շուշին վերցրեցիք, դա էլ է սխալ։ Մեկը դաշտում մարտիկ չէ։ Ամենուր կոլեկտիվ կա։ Պրուսական համակարգում է, որ առաջին տեղում ղեկավարությունն է: Բայց իրականում ամեն ինչ որոշում է զինվորը։ Ահա ես այստեղ կախված նկար ունեմ՝ գեներալի և զինվորի հագուստներ։ Ի՞նչն է գերակշռում: Ճիշտ է, երկրորդը։ Իսկ հարձակման մեջ գլխավոր դերը կատարել են կամավորները, ովքեր գիտակցաբար զոհաբերել են իրենց»։

Տեր-Թադևոսյանը մահացել է 2021 թվականի մարտի 31-ին՝ 82 տարեկան հասակում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+