Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:48

Էկոնոմիկայի նախարարը՝ ՀՀ ընկերություններին պատժամիջոցներից պաշտպանելու և ագրարային բարեփոխումների մասին

Էկոնոմիկայի նախարարը՝ ՀՀ ընկերություններին պատժամիջոցներից պաշտպանելու և ագրարային բարեփոխումների մասին

Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի թե՛ երկրի, թե՛ երկրում աշխատող ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրառնալով Արևմուտքի կողմից սանցիայի տակ ընկնելու ռիսի վերաբերյալ հարցին։

Նա ավելացրեց, որ Հայաստանը, որպես տրանզիտ դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման համար օգտագործելու վտանգի մասին է։

«Մենք մեր ունեցած գործիքակազմով փորձում ենք մեր ընկերություններին զերծ պահել երկրորդային սանկցիաների տակ ընկնելու ռիսկից: ԵԱՏՄ միջավայրում ապրանքների տեղաշարժն ազատ է։ Բնականաբար այդ տեղաշարժի մեջ մենք չենք կարող ԵԱՏՄ պայմանագրերը խախտելով որոշակի արգելքներ դնել»,- ասաց նա։ Խոսելով «Չոր նավահանգիստ» նախագծի մասին՝ Քերոբյանն ասաց, որ գործընթացները գնում են առաջ, և որ տնտեսական խորը վերլուծության փուլն է արդեն։

«Մենք ունենք արդեն այդ փուլը հաղթողին։ Հոլանդական շատ խորը մասնագիտացում ունեցող ընկերություն է, որն առաջիկա 3 ամիսներին մեզ կհիմնավորի և նաև ցույց կտա՝ ինչպես է պետք ճիշտ աշխատեցնել Չոր նավահանգիստը Գյումրիում»,- ասաց նա։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Վահան Քերոբյանը խոսել է նաև երկրում ագրարային բարեփոխումների ծրագրերի մասին։ Մեկնաբանելով գյուղատնտեսության ցածր ցուցանիշները, նա նշեց, որ 1990-ականներին հողային բարեփոխումները շատ սխալ են իրականացվել, յուրաքանչյուր գյուղացի ստացել է 4 հողատարածք՝ 1,5 հա ընդհանուր մակերեսով։

Նախարարի խոսքով՝ նման կոնֆիգուրացիայով հնարավոր չէ արդյունավետ գյուղատնտեսությամբ զբաղվել։ «Հիմա մենք հողային բարեփոխումների գործընթացում ենք։ Պիլոտային ծրագիրը բավականին լավ է ընթանում, որից հետո պետք է քննարկենք դրա ընդլայնումը։ Խոսքը պետության կողմից հողերի համախմբման միջոցով ավելի մեծ հողատարածքներ ստեղծելու և ներդրողներին տրամադրելու մասին է։ Բացի այդ, կա մասնավոր համախմբման ծրագիր, որը, կարծում եմ, նույնպես շուտով կսկսի ավելի լավ աշխատել»,- ասաց նախարարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+