Իտալիայի Միլան քաղաքում խոշոր պայթյուն է եղել։ Այս մասին հայտնել է Sky Tg24 հեռուստաալիքը:
Իրավապահ մարմինները հայտնել են, որ քաղաքի կենտրոնում թթվածնի բալոններով լի ֆուրգոն է պայթել։
Նշվում է, որ պայթյունի պատճառով մարդիկ են տարհանվել։
Պայթյունի հետևանքով, ըստ աղբյուրի, առնվազն 4 տուժած կա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







